Բաժիններ՝

Մարտունու բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներ` դեղնականաչավուն, չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակյա ծխամորճ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Զանգվածն ու ծխամորճը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել են փորձաքննության:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031