Բաժիններ՝

Սիսիան ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան

Սիսիան ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան։

Ընտանիքի հայրը՝ Վալերին, ով պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մասնակցել է մարտերին, հոկտեմբերի 10-ին հերոսաբար ընկել է Ֆիզուլիում։

Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես նորից հետ են վերադառնալու Շուշի՝ իրենց նոր գնված տուն, ու ապրելու առաջվա պես։

Ավաղ՜․․․

Արմենուհին, իհարկե, չի կարողանում խոսել, պատմել առանց արցունքների․ կորցրել է ամուսնուն, ում հետ ուս-ուսի տված կարողացել էին տուն դնել, որն ամբողջությամբ՝ կահ-կարասիով մնաց թշնամուն, երկու երեխա մեծացնել ու սպասում էին երրորդի լույս աշխարհ գալուն։ Գիտակցում է, որ պետք է ուժեղ լինի, այսուհետ ինքը իր երեք երեխաների համար և՛ մայր է և՛ հայր։

Արմենուհին ասում է, որ փոքրիկ Վալերիան հորն է նման՝ Վալերիին, և հույս ունի, որ փոքրիկի լույս աշխարհ գալով այսուհետ հաջողության դռները կբացվեն իր ընտանիքի առաջ։

Նաև վստահ է՝ Կյանքը հաղթում է պատերազմին և շատ ու շատ նոր կյանքերով պիտի սփոփվենք և ուժ ստանանք։

 

Սիսիան ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան

Ընտանիքի հայրը՝ Վալերին, ով պատերազմի առաջին իսկ օրերից…

Posted by Սիսիանի բժշկական կենտրոն on 2021 թ. հունվարի 12, երեքշաբթի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031