Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 22.934 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվն աճել է 22 934-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 448 203-ի, հունվարի 12-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, չորս օր է չի գերազանցում 0,7 տոկոսը: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 559 969 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 24 755-ով: Իսկ ընդամենը բուժվել է 2 825 430 մարդ: Դուրս գրվածների քանակը, շտաբի տվյալների համաձայն՝ մեկ օրում գերազանցել է վարակման նոր դեպքերի թիվը:

Առողջացածների բաժինն աճել է մինչեւ 81,9 տոկոս, դա այս մակարդակում է եղել անցյալ տարվա սեպտեմբերի վերջին: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 531-ով մեկ օր առաջվա 436-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 62 804 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,82 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս