Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 շենքի բակում տղամարդու դի կա:
«Արդյո՞ք պատերազմի ավարտից հետո շարունակում է նախատեսված մնալ, չեմ կարող ասել։ Նշեմ, որ 890 միլիոն դրամը պատերազմի 7-րդ օրը մերոնք վճարել են։ Չգիտեմ՝ հիմա կուլիսային վերաբաշխումներ պետբյուջեով նախատեսված գումարի հետ արե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ»,- ասաց նա։
Առցանց ձևաչափով մարտի 15-ին կայացել է Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների տարածաշրջանային 5-րդ և վերջին ժողովը:
«Ես սա չեմ մեկնաբանելու, որովհետև անհեթեթությունը չափ ու սահման պետք է ունենա»,– Դանիել Իոաննիսյանը 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ոստիկանության նախկին աշխատակից Հայկ Սարգսյանի գրառմանը, թե՝ նոր ստեղծվող պարեկային ծառայությունում ներդրվել է «Անկեղծության թեստ», որում ոստիկանին հարցնում են՝ արդյոք նա ՄԱՍԱԺ կանի՞ տրանսվեստիտին: Ի դեպ, ըստ գրառման հեղինակի աղբյուրների պնդման, «այս ամենի հետևում կանգնած է բոլորին հայտնի սորոսական Դանիել Իոաննիսյանը»։
Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետև շրջափակման մեջ հայտնված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։
Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մեր ուղարկածին խանութն ավելացնում էր ոչ ավել, քան 5 դրամ: Երեք հոգով մտնում են «Սիթի», ամեն մեկը մեկ արկղ ձու է վերցնում, և գնում կողքի փոքր խանութում վաճառում է 80 դրամով: Ի՞նչը վերահսկես»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի բնակիչներից ժիրայր Ավանյանին, Վարդան Գաբրիելյանին և Հարություն Սերոբյանին, ինչպես նաև նրանց փաստաբաններ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին, որոնք նեգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել՝ անտառապահին կաշառք տալու, կաշառք ստանալու և ապօրինի ծառահատման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 15-ին հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ են տարածվել՝ հեևյալ գրառմամն․ «Կիրակին Ծաղկաձորում»։ Լուսանկարներից մեկում Ռ․ Քոչարյանը թոռնիկի հետ։
Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերին, Արցախի Հանրապետության նախագահի որոշմամբ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարման լիազորությունները փոխանցվել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Փաստացի արդեն վեց ամիս է, որ այդ օտարերկրյա ներդրումներով ընկերության կառավարումը պետական է և դեռ հայտնի չէ ինչ ճակատագրի կառժանանան Լիբանանյան այս ներդրումը, որը, իմիջայլոց, մուտք է գործել Արցախ 2002 թվականին (ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար)։
Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել ենք նռան խաղողի, արքայանարնջի այգիներ: «Խոսքը 100 միլիոն դրամ գումարի մասին է, ամեն տարի այդքան արտադրանք ունեինք: Արցախի համար դա շատ կարևոր ցուցանիշ էր»,- ասում է «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրության երկրորդ փուլը։ Հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ռեկտոր ընտրվեց համալսարանի պրոռեկտոր Գոռ Վարդանյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 4 անձի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
168.am–ի տեղեկություններով՝ կառավարությունը որոշում է կայացրել երկու շաբաթով փակել հանրակրթական դպրոցները, որին կհաջորդի ևս մեկ շաբաթ՝ գարնանային արձակուրդների հաշվին։ Այսինքն՝ 3 շաբաթով կփակվեն հանրակրթական բոլոր հաստատությունները, և դասընթացները կշարունակվեն օնլայն ռեժիմով։
Վանդալիզմի դեպք է գրանցվել Երևանի 2800-ամյակի այգում: Մարտի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ անձինք գողացել են այգու 7 բրոնզաձույլ արձաններից մեկը՝ նավակով երեխայի արձանը: Մինչև գործին անցնելը գողերը փորձել են թաքցնել իրենց գործողությունները՝ տարածքը հսկող տեսախցիկները շեղելով: Արձանիկից բացի, անհայտ անձինք գողացել են նաև այգու հարակից հատվածում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը պատկանող մոտ 5 հազար դոլար արժողությամբ աշխատանքային գործիքները:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։
2021թ.-ին մամուլում ամենից շրջանառվող դպրոցը Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի N1 դպրոցն է: Հունվարի 22-ին դպրոցում կայացել է տնօրենի ընտրություն, որին մասնակցել են դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու գործող տնօրեն Քարմիլե Առաքելյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում մասնակիցները վաստակել են 4-ական միավոր, այսինքն՝ չեն հաղթել, ու սահմանված կարգի համաձայն՝ հավակնորդների փաստաթղթերը ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն, ու Քարմիլե Առաքելյանը նշանակվել է դպրոցի տնօրեն: Փետրվարի 3-ից մինչ օրս դպրոցում դասադուլ է ու գործադուլ:
Հրաչ Բերբերյանը՝ գյուղմթերքի թանկացման մասին. ՈՒՂԻՂ
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունենում ռեկտորի ընտրության երկրորդ՝ բավականին թեժ փուլը։ Քննարկումներն այնքան թեժացան, որ, բացի Հոգաբարձուների խորհրդի անդամներից, մնացած բոլորին, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչներին, դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից։
Մարտի 15-ին՝ կեսօրից հետո, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Բժիշկ Մարինե Խաչատրյանը կարծում է, որ դիմակը վտանգավոր է առողջության և կյանքի համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում (ԱՀ)։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության կազմում է եղել Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձաարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները:
Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Սամցխե-Ջավախեթիի շրջանի դատախազության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում Նինոծմինդայի մունիցիպալիտետում մարդկանց թրաֆիքինգի փաստ են բացահայտել:
Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրության երկրորդ փուլն է. ՈւՂԻՂ