«Արտագաղթը Հայաստանի առջև ծառացած լրջագույն խնդիրներից մեկն է: Այն լուրջ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ազդեցություն է ունենում Հայաստանի բնակչության շրջանում»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց էթնոսոցիոլոգ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Միհրան Գալստյանը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
«Էջմիածնի մորգ էլ պետք է գնայինք նայելու, բայց մեզ ասացին, որ այդ մորգի դիակները գնացել է Հերացի։ Ոչ մեկը լուրջ չի վերաբերվում այս հարցին, ու իրենք էլ նկատել են, որ մենք մեր բերած դիակների հետևից ընկած ման ենք գալիս, որ ամեն ինչը պատշաճ կերպով արվի, որը չի արվում, անգամ ոսկորները չի լվացվել, որը հիմա պարկերի մեջ նեխում է, հողի հետ նեխում է։ Կոնկրետ չեն զբաղվում։ Անգամ դիակներ կան, որ հիմա գտնվում են խալադելնիկներում , բայց մորգի չէ, սառնարաններ են, բայց մորգինը չեն, չեմ ուզում ասել՝ որտեղի սառնարաններն են, ոչ մի բան պատշաճ չեն կազմակերպում․․․ Մենք հիմա ման ենք գալիս մի հատ պարկ, որի մեջ դրել ենք 3 գանգ, ու այդ պարկը չկա, այդ պարկը, ասեցին՝ Հերացի են տարել, վաղն ուզում ենք գնանք Հերացիում նայենք․․․»։
Քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, կայացված դատավարական որոշումների օրինականության ստուգման արդյուքնում Շիրակի մարզի դատախազությունում պարզվել է, որ Գյումրի քաղաքում շարունակվում են տեղ գտնել նախկինից մնացած առանձին անօրինական գործուենության տեսակներ, որոնք կատարվելով հանդերձ հանրության աչքի առաջ, չեն վերացվում:
Մարտի 19-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 63-ամյա վարորդ Անդրանիկ Հայրապետյանը մահացել է, իսկ 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Մահացել է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սուրեն Զաքարյանը:
Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները:
Համագործակցության արդյունքում ինժեներության դասընթացներին անվճար կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մարտի 19-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներ են բախվել։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 9 699-ով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվոմ են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության և օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նորքում բնակվող մի տղամարդ բաժանմունք էր բերել թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր ու 140-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ հորը։
«Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման» (Մատթեոս 5.26-26)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ալավերդու պղնձաձուլականի մոտ 200 աշխատակից 2020 թվականի մարտ ամսից սկսած սպասում է մեկ ամսվա աշխատավարձին ու վերջնահաշվարկին:
«Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին:
Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են գողության մեջ:
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Շուշիի, Շահումյանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում այս տարվա հունվար-փետրվարին իրականացվել է ընդհանուր առմամբ 404 գործարք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ դուրս է գրվել զինվորական հոսպիտալից։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Կարեն Մեժլումյանից։
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերը և գործնական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի հանրապետության նախագահի հրահանգով՝ Արցախում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:
Ադրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Շտապ օգնության աշխատակիցների՝ աշխատավարձ չստանալու մասին տեղեկատվության վերաբերյալ:
«Ինչ-որ հաշվարկներ են անում, վերահաշվարկներ են անում, որը չի ավարտվել այս պահի դրությամբ, այդ իսկ պատճառով ուշացնում են, բայց թե ինչի՞ հիման վրա են այդ հաշվարկը, վերահաշվարկն անում, դեռ չեն ներկայացրել մեզ, դրա համար ես այս ինֆորմացիան կփորձեմ Քաղաքապետարանում, փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանից, կամ իր միջոցով ստանալ, որովհետև ինքն է առողջապահության ոլորտի կուրատորը՝ որպես փոխքաղաքապետ, որովհետև եթե մարդիկ տարիներով աշխատել են, և այդ ամեն ինչը մեխանիզմ է եղել, միշտ հարթ ընթացել է, ապա ի՞նչ խնդիր է առաջացել հիմա, որ կարիք է եղել հաշվարկ կամ վերահաշվարկ անելու և էս մարդկանց հասցնելու էս վիճակին: Մեզ ստույգ այդ բացատրությունը չեն տվել: Այս պահին ունենք այսքան ինֆորմացիան, որ ուշացումներն Առողջապահության նախարարության պատճառով են, աշխատակիցներին էլ ասել են՝ դե մի 10-15 օրից կլինի, այսինքն՝ ապրիլի սկիզբ, ինչը նոնսենս է»,- ասաց Մանրիկյանը:
Աբովյանի N 1 ավագ դպրոցում, մեկուկես ամիս է՝ դասապրոցեսը խաթարված է, իսկ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, որի նշանակումն ուսուցիչները կապում են Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ և պահանջում են նրա հրաժարականը, մի քանի ուսուցիչների աշխատանքից ազատել է, փոխարենը նոր՝ ՔՊ–ական կապեր ունեցող ուսուցիչների և փոխտնօրենների է ընդունել։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնտեսվար Նունե Քամալյանը, որը ևս աշխատանքից ազատվել է։