Մարտի 15-ին, ժամը 14.39-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում աղմուկի ու վիճաբանության ձայն է լսվում, ոստիկանների միջամտության կարիք կա:
Առավոտյան ժամը 07:21-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ճարտար քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին:
Մարտի 16-ին, ժամը 17.30-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Ֆոտոն» և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոտոնի» 24-ամյա ուղևոր Նարեկ Աղաբեկյանը տեղում մահացել է, իսկ 60-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել Արցախի Մարտունի քաղաքում շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահվան դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում նախատեսվում են հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և սպանության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Մարտի 12-ին Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի համայնքապետարանի շենքից գողություն են արել։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Մարտի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։
Մարտի 12-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած անձը խնդրեց, որ ոստիկաններ մոտենան Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղակայված ՃՈ անշարժ պահակետից ներքև։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով ու դրա սպառնալիքով մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9 393-ով՝ մինչեւ 4 409 438, մարտի 16-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ի քառօրյայի ընթացքում հայտնել էր, որ Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակիցների կրճատման հարց է առաջ եկել. մոտ 100-ը կրճատվել են:
Մարտի 15-ին ժ.10.51-ին Երեւանում, Արգիշտի փողոցի թիվ 7/6 շենքի բակում կայանված «Լեքսուս» 73 VP 777 ավտոմեքենայի վրայից գողացել էին կողային թանկարժեք հայելիները։ Ոստիկանությունը yerkirmedia.am թղթակցին հաստատել է գողության փաստը՝ հրաժարվելով նշել այլ մանրամասներ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-ին Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն 300 անձ է պատվաստվել։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առնակ Ավետիսյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր՝ մարզի 400 հոգանոց ջոկատի աչքերին ուղիղ պետք է նայեք և փորձեք պատճառաբանել, թե ինչը դրդեց Ձեզ ցեխ շպրտել կռված տղաների անցած ճանապարհին։ Բավականին լուրջ պատրաստվեք, որովհետև ամոթի խարանը դեռ երկար ժամանակ է զգացնել տալու»:
«Մարտի 1-ն առանձնանում է հատկապես նրանով, որ այդ իրադարձությունների ժամանակ Երևանում 10 հոգի է զոհվել: Չլինեին այդ զոհերը, «Մարտի 1»-ի գործը կլիներ մի շարքային հանրահավաք, որը ցրվել է, ինչպես օրինակ, Իջևանում: 10 զոհերից որևէ մեկի սպանության կատարողը, հանգամանքները, սպանության հրամանը տվողին, դեռ չբացահայտված՝ Նիկոլ Փաշինյանը 2018թ օգոստոսին ասում է՝ «Մարտի 1»-ի գործն ամբողջովին բացահայտված է: Այսինքն՝ հանրության մեջ շատերը հետևություն արեցին, որ այս մարդուն 10 զոհերը չեն հետաքրքրում, այլ, որ հաջողվել է իր քաղաքական օպոնենտներին մեղադրանք առաջադրել»,- ասաց այդ գործով անցնող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն:
Գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այսօրվա հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական և հրաժարվել է Հայաստանի հետ համագործակցելուց։