«Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը կանգնած է փլուզման վտանգի առջև». ՈՒՂԻՂ
Մարտի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որից 170-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 79 հրդեհի, 3 փլուզման, 4 քարաթափման, 4 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 112 կենցաղային կանչ. տուժել է 105 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի:
ԱՀ Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվող պարեկային ծառայության համար հատուկ դասավանդողներ են բերվել ԱՄՆ-ից և Վրաստանից, որոնց վճարում են ՀՀ պետական բյուջեից և այդպես մսխվում է հերթական 20 միլիարդ դրամը։
Մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել. 15-ամյա ուղևորներ Մարատ Խաչատրյանը և Յուրի Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ 15-ամյա վարորդը և մյուս ուղևորները՝ 15-ամյա Էդգար Գրիգորյանը և Սարգիս Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Գրիգորյանն ու Սարգիս Ալեքսանյանը մահացել են:
Մարտի 15-ին, ժամը 04։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող «Հայփոստ»-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։
Մարտի 15-ին, ժամը 02:37-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի «Գուդվին» ՍՊԸ-ի մասնաճյուղում հրդեհ է բռնկվել:
Մարտի 14-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ամեն տարի Մեծ պահքի` Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկների հիշատակը:
Փետրվարի 19-ին’ ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել:
Պահքի այս շրջանում շատ ենք խորհում մեր մեղքերի մասին: Ինչո՞ւ ենք գործում մեղքեր և ինչպե՞ս ենք հատուցում դրանց համար: Կյանքը մեզ սովորեցնում է, որ ինչ էլ որ անենք, միևնույն է, կրելու ենք դրա հետևանքները, երբ էլ որ լինի: Հաճախ նման դեպքերի ականատես լինելով՝ ասում ենք, թե Աստված պատժեց: Սակայն արդեն բազմիցս խոսել ենք այն մասին, որ Աստված չի պատժում, քանի որ Աստված ինքը Սեր է:
Արդ, սիրելինե՛րս, այս ամենը իմանալով՝ չարհամարհենք Աստծու սերն ու համբերատարությունը, քանզի Աստծու քաղցրությունը մեզ ապաշխարության է կանչում: Մեր խստությամբ և անզեղջ սրտով բարկություն չկուտակենք Աստծու արդար դատաստանի օրը, որ հատուցելու է յուրաքանչյուրին ըստ իր գործերի, այլ երկյուղով տնօրինենք մեր կյանքը՝ վախենալով ոչ միայն գեհենի տանջանքներից, այլ հատկապես՝ Աստծուց մերժվելուց և նրա բարի դեմքից զրկվելուց:
Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:
Մարտի 13-ին «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամները Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քհն. Սահակյանի հետ այցելել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, զոհված ազատամարտիկ Վյաչեսլավ Բադալյանի ընտանիքին և նրա շիրիմին։
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից վերջ տալ իր կողմից նշանակված տնօրենի անօրինակություններին, ազատել նրան աշխատանքից և նշանակել դպրոցի տնօրենի նոր ընտրություններ:
Արցախում մարտի 13-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:
Համավարակով ու պատերազմով պայմանավորված 2020 թվականի դժվարություններից հետո ինչպես բազմաթիվ կառույցներ, հաստատություններ ու կենտրոններ, այնպես էլ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ընթացիկ տարում փորձում է վերականգնել աշխատանքի տեմպը: Վերականգնել ու ներկայանալ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:
Մարտի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-19-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ:
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու կասկայդորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ազգագրական, ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը «Արշալույս» մենահամերգով տոն կպարգևի հերոսածին մայրերին՝ շնորհավորելով նրանց Ապրիլի 7-ի առթիվ:
Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարտի 14-ին, ժամը 02:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Մանկական երկաթուղու» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կան տուժածներ։
Հայաստանում մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 385-ի:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անկախությանը վնասող ցանկացած գործունեություն մեծ հարված է հասցնելու նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Եվ այդ գործընթացը արդեն իսկ մեկնարկել է։