Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մարտի 18-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Մարտի 15-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Արգիշտիի փողոցի շենքերից մեկի բակում մեքենայի հայելիներ են գողացել:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Վարդան Մնացականյանը ծնվել էր 1991-ին՝ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ «Ես իմ որդու հետ ամեն փորձություն անցել եմ: Փորձություն ասելով՝ նկատի ունեմ աշխատանքային դժվարությունները։ Լինելով 30 տարվա ոստիկան՝ նրան կոփել եմ հայրենասիրական ոգով»,- ասում է հայրը՝ ոստիկանության վետերան Նորիկ Մնացականյանը։
Արարատի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություններ, որոնք իրացվեցին մարտի 12-ին: Նրանք կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Տափերական գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի:
Կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգի առաջին հարցն Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է, արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարիկ Բոշյանին վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ նշանակելու մասին՝ 12 ամիս փորձաշրջանով, տեղեկացնում է Կառառվարության կայքը։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել են տվյալներ, որ «Դիլիջան» անտառպետության մի պահաբաժնում ապօրինի հատվել են կանգուն ծառեր:
Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։
Շիրակի մարզի գերեվարված 62 զինծառայողների ծնողների մի մասն Արցախում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանը, որը նրանց հետ երեկ է զրուցել։
Երևանի պետական համալսարանն այսօր հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ուսումնական գործընթացն այսօրվանից կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով։ Որպես պատճառ՝ նշված է կորոնավիրուսի համավարակով (COVID-19) պայմանավորված ներկա իրավիճակը։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրել է:
Մարտի 13-ին, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի էր ենթարկել 14-ամյա տղայի և նրա 40-ամյա մորը:
Նիկոլ Փաշինյանը, ով ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով մարտի 17-ին այցելել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, խոսել է ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Սահմանադրական նորմերի փոփոխությունը եւ ՄԻՊ անկախության կրճատումը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ուղիղ սպառնալիք է համարում ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված`«ՄԻՊ իրավունքների պաշտպանություն իշխանություններից. ավանդույթները շարունակվում են» թեմայով քննարկման ժամանակ նա ասաց, որ կարող է պատահել եւ այդպես միշտ պատահել է, որ պետական տարբեր մարմիններում ամրակցված մարդիկ անհարմարություններ զգան ՄԻՊ-ի աշխատանքից:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Թվինինգ» ծրագրի անդամ պետության (ԱՊ) կողմից ղեկավար Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել:
Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին:
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2021-2022 ուստարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը:
ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը:
Մարտի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարինա Հակոբյանը, որը հունիսի 16-ից Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, նշանակվել է տնօրեն:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծերը։
Այ անուղեղ թեփ, այ անասուն, ես քեզ խոստանում եմ վայելել թշնամուն, բայց իրենց դաշտում:
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով դասադուլն ու գործադուլը շարունակվում են։
Ինտերֆաքսը, Կոմերսանտը, Սպուտնիկը և ռուսական այլ լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած հաղորդագրությանը, հայտնում են, որ «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան: