Ավագ բժիշըկ, բժիշկ–կարգավար, «Շտապօգնություն» ՓԲԸ աշխատակից Աննա Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարարությանը, գրում է․ «Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել: Առհասարակ մեր կառույցում աշխատավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ:
«Դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային ժամը նախարարն անցկացնում սրճարանում։ Ես մոտեցա նրան և հարցրի, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում, ինքն էլ պատասխանեց, որ գիշերային ժամերին է աշխատում։ Այդ տեսանյութն ինձ մոտ կա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով դեպքն այսպես ներկայացրեց մեր գործընկերը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 11:00-ից մինչև 16:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի, Ներքին Պտղնի, Գետարգել գյուղերի, Բալահովիտ գյուղի «Չայկա» և Առինջ գյուղի «Հյուսիսային» թաղամասերի գազասպառողների, ժամը 11:30-ից մինչև 14:30-ը` Լոռու մարզի Լեռնապատ, Արջուտ գյուղերի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11:40-ից՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Արցախի դատախազությունը ոստիկանությանը նյութեր է փոխանցել ՝ բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մարտի 16-ին ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճընի Գայի փողոցից բաժանմունք բերման ենթարկեցին Երևանի 25-ամյա մի բնակչի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Մարտի 14-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Ներքին Շենգավիթի բնակիչ, 18-ը նոր բոլորած մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ իրենց բակում ընկել է:
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարտի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտից բերման են ենթարկել 57-ամյա մի կնոջ։
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև այսօր սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված հանգամանքները:
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել:
Կատակասեր, կենսախինդ Սուրեն Գաբրիելյանը ծնվել էր Ստեփանակերտում՝ 1997 թվականին։ Զբաղվում էր սպորտով, սովորում էր ոստիկանության ակադեմիայում և ծառայում ոստիկանության զորքերում։
Մարտի 4-ին Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, երբ աշխատանքից վերադարձել էր տուն և պատրաստվում էր քնել, ինչ-որ մեկը, որ հավանաբար պատուհանից էր մտել ննջարան ու թաքնվել, փորձել էր մալուխով խեղդել իրեն։
Դեռևս 2019թ. հոկտեմբեր ամսին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում, որը պատմելու է սեռափոխված հայ ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Մելինե (Մել) Դալուզյանի մասին։
«Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։
Փետրվարի 1-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից 168.am-ին տեղեկացրել էին, որ 2021թ. հունվարի 16-ին մեր կայքում հրապարակված «Պատերազմի օրերին զորամասը թողած հրամանատարը՝ դիվիզիայի շտաբի պետ» վերտառությամբ հոդվածը 2021 թվականի հունվարի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն՝ ՊԲ N զորամասի հրամանատարի կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքի վերաբերյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում նշված հանգամանքները քննության առարկա դարձնելու համար:
Նախագահի հրամանագրով՝ Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արթուր Երոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր […]
Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, մի քանի անգամ բռունքներով հարվածում նրա դեմքին և վնասում համակարգիչը։
Մարտի 18-ի ցերեկը, 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 18-ին, ժամը 12։55-ին տեղեկություն է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այդ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից․
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգեւատրվել Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքը ներկայացնող ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը եւ Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքի զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաեւ Նորատուս համայնքի զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը եւ Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել են «Մարտական ծառայության» մեդալի:
Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների և տնտեսվարողների համար:
«Պահանջվում է մինչև 32 տարեկան բարետես վաճառողուհի: Լեզուների իմացությունը կդիտվի առավելություն, աշխատանքային փորձը պարտադիր է»: «Գրասենյակում պահանջվում է մինչև 35 տարեկան գործավարուհի: Օտար լեզուների իմացությունը պարտադիր է, աշխատանքային երկարաժամկետ փորձը ևս»: Սրանք երկու հայտարարություն են այն մեծ ցանկից, որը կարելի է հանդիպել աշխատանքի որոնման ամենապարզ կայքերում: Իրականում աշխատաշուկայում խնդիրներն այնքան շատ են ու բազմազան, որ մեկ հրապարակման շրջանակներում բոլորին անդրադառնալ ուղղակի անհնար է: Բայց փորձենք՝ սկսելով ամենասկզբից:
Մարտի 13-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 47-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: