Ապրիլի 14-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդեցին, որ սպանության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Լեոյի ու Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղային «ԳԱԶել»-ում ուղևորներից մեկը դանակահարել էր մյուսին։
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ 300 մլն դրամ ուղղվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց, որ որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով կազմակերպության բարձր ներգրավվածությունը համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև իր ռեսուրսներով մասնակցությունը պատերազմական շրջանում: Հարցի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ արցախցիներից բողոքներ է ստացել Երևան-Ստեփանակերտ ուղևորափոխադրողներից:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 9.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօրվա նիստի ընթացքում ելույթ ունեցավ և պատմեց, թե ինչ է տեղի ունեցել օրերս Էրեբունի վարչական շրջան այցելելուց հետո.
«ՇՏԱՊ 0(I) rh- (Առաջին բացասական) արյան կարիք ունենք: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
Այսօր մայրաքաղաքի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկվում:
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիմնավորեց.
Աղվան Չատինյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը:
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։
Ապրիլի 20-ին, ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.):
Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ:
Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակչուհին բնական ճանապարհով ավելի քան 5 կգ քաշով երեխա է ծննդաբերել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ապրիլի 19-ին, ժամը 22։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում այրվում է գործող արհեստանոց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հերացի փ. 10-16 շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Պուշկին փ. 21/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Գայի պող. 10/6 հասցեի ոչ բնակիչ-բաժանորդ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի […]
Ապրիլի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժին ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգ էր ստացվել:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 126 միլիոն թեստ, ապրիլի 19-ին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում։
Ապրիլի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Արցախի փողոցի 8/16 շենքի մոտ կրակում են։ Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերտիվ խումբը, որին միացել էին քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու տարածքային քննչական բաժնի ծառայողները, ինչպես և փորձագետներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգով ու որսորդական հրացանով կրակոցներ արձակած տղամարդը տեղում էր, հրազեններն էլ՝ ձեռքին։ Տղամարդն իրավապահներին հայտնեց, որ ինքնասպան կլինի։
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց, բախվել են Mercedes և Subaru մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին կայանված Daf մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Նոր Ակունք» պոմպակայանի պլանային հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 12.00-20.00 դադարեցվում է Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ապրիլի 15-ին Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:
«Ռոբերտը զանգում է իր մամային, ասում է՝ մամ, մուռը հանել եմ, թուրք եմ խփել։ Դա էլ է հպարտություն, ու մենք հպարտանում ենք այդ երեխեքով, մենակ Ռոբերտով ու Արտյոմով չէ, մենք հպարտանում ենք մեր հայ ազգի բոլոր զինվորներով, բոլոր-բոլորի անմեղ թափած արյուններով, որ այսօր մտածում ես՝ ո՞վ է պատասխան տալու, ո՞ր մի ղեկավարությունը, ես անհատական անուններ չեմ ուզում տամ, բոլորս էլ լավ հասկանում ենք՝ սրա մեղավորներն ովքեր են, Աստված իրենց տույժը կտա, որ այս երեխեքը դարձան զոհեր»։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 40-ամյա մի տղամարդ մարտի սկզբներին և ապրիլի 17-ին Արմավիր քաղաքի ոռոգման պոմպակայանի հարակից տարածքում կտրել է Արմավիր քաղաքի բարեկարգման տնօրինության հաշվեկշռում գտնվող 11,5 մ երկարությամբ և 82 սմ տրամաչափի ոռոգման ջրի 17 խողովակները։
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից ոչ հեռու բռնկված մեծ հրդեհը մարելու համար հրշեջներից կարող է պահանջվել առնվազն երկու օր: Այս մասին նշել է Քեյփթաունի քաղաքապետ Դեն Պլատոն:
Էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը Հայաստանում ԱՄԷ դեսպանության միջոցով իրականացնում է 2021թ․ Ռամադան ամսվա ամենամյա նախագիծը՝ ՀՀ-ի 9 մարզերում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունից տուժած մոտ 830 ընտանիքի տրամադրելով առաջին անհրաժեշտության սնունդ պարունակող արկղեր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից։
Ապրիլի 18-ին ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 17-ի ժամը 20.00-ից ապրիլի 18-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կապան քաղաքի Հարությունյան փողոցի շենքերից մեկի հարակից հողամասի դարպասի փականը և փախցրել այնտեղ կայանված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան։
«Վատ, վատ, որովհետև մենք չենք կարողանում կազմակերպել մեզ, մենք չենք կարողանում մեր եղածը գնահատենք, և դրա համար էսպես ամեն ինչը բարձիթողի է լինում: Ես էդպես գիտեմ: Ժողովուրդը, բոլորը թողնում-գնում են, ես չեմ գնում: Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում: Ես էստեղ եմ ծնվել, մեծացել ու ապրում եմ ու պիտի ապրեմ: Ինչի՞ են բոլորին քշում: Պայմաններ չեն ստեղծում: Թոշակառուն փող չունի, որ գնա հաց առնի: Ամեն ինչը վատացել է, շատ է վատացել»: