Բաժիններ՝

Բացահայտվել է ընտանեկան բռնության դեպք

Ապրիլի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժին ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգ էր ստացվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ապրիլի 15-ին, ժամը 19.00-ին, Գաջեգործների փողոցի շենքերից մեկում, վիճաբանության ժամանակ, 48-ամյա տղամարդը դանակով հարվածել է կնոջ քթին, ապա կտրվածքներ արել կրծքավանդակի շրջանում, նաև խփել ձեռքերով ու ոտքերով՝ կնոջը պատճառելով մարմնական վնասվածքներ:

Տղամարդը բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և ձերբակալվել:

Բերման ենթարկվածի տան նկուղից ոստիկաններին է ներկայացվել «ԱԿ-74» ինքնաձիգ, փամփշտատուփեր և սվին-դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս