Սանկտ Պետերբուրգում ավելի քան 5 կգ քաշով աղջիկ է ծնվել
Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակչուհին բնական ճանապարհով ավելի քան 5 կգ քաշով երեխա է ծննդաբերել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ծննդատնից հայտնել են, որ երեխան միանգամայն առողջ է:
«Ապրիլի 15-ին Պետերբուրգի ծննդատան պացիենտներից Տատյանա Պրոտասևիչը լույս աշխարհ է բերել բացարձակապես առողջ աղջիկ՝ 5,04 կգ քաշով և 56 սանտիմետր հասակով: Երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, այսինքն՝ առանց կեսարյան հատման»,- ասված է ծննդատան հաղորդագրության մեջ։
Ինչպես տեղեկացնում են բժիշկները, 33-ամյա մայրն ու նորածին աղջիկը իրենց լավ են զգում և պատրաստվում են դուրս գրվել երեքշաբթի: Աղջկա ծնողներն ունեն ստանդարտ ֆիզիկական պարամետրեր, միևնույն ժամանակ, կնոջ մոտ, ում քաշը 60 կգ է, հղիությունը անցել է առանց բարդությունների: