ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի`քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնեց գլխավոր դատախազի ԶԼՄ֊ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ռուսաստանում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 8 164-ով՝ մինչեւ 4 718 854: Ապրիլի 20-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Ապրիլի 21-22-ը, 26-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ին, «Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում բնակվող ընտանիքի 4 անդամներ: 2021թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23:30-ին, 11-ամյա անչափահաս աղջիկը բժշկական կենտրոնում մահացել է:
Ապրիլի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 48-րդ կմ-ին «ԴԱՖ» մակնիշի բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընկել Արագածոտնի մարզի Ուշի գյուղի տներից մեկի հողամաս. վարորդը տեղում մահացել էր:
Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը կայքում:
2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:
Ապրիլի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդ Գոռ Հակոբյանը մահացել է, իսկ «Ռենջ Ռովերի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Թուրք», «Նիկոլ, դավաճան»․ բողոքի ակցիա՝ Ագարակում․ ՈՒՂԻՂ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապրիլի 20-ին, ժամը 23:22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
2021 թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, տարածքում հերթական շրջայց կատարելիս, բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում նկատել են ներնետված փաթեթ:
Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Ագրո Բիո Պրոդուկտ», «Պրոկպրոդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակչի և վերջինիս ընկերների կողմից սպանության փորձ, առևանգման փորձ և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Երազում էր երեխաներին տեսնել լավ մարդ, մեծ տուն էինք երազում, ասում էինք՝ մեծ տուն առնենք, երեխաները մեծանում են, տունն էլ փոքր է․․․ Երազանքներ շատ կար, երազանքներ ունեինք, որ չիրականացան, այդպես էլ մնացին․․․»,- ասաց Ազնիվը։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթաց, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի դա՝ այս տարվա երկու ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։
Ապրիլի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
«Հերթական անհեթեթություններից էր, ինչի ականատեսը մենք դառնում ենք արդեն 3 տարի: Նախ՝ իրավական գնահատականի տեսանկյունից Բորիս Ավագյանի իրավունքները կոպտորեն խախտվել են, և եթե նա կամենա, իրավական եղանակով իր իրավունքները պաշտպանելիս հաջողության կհասնի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԻՊԾ փոխնախարար Բորիս Ավագյանի՝ Ազգային ժողովում արված հայտարարություններից հետո աշխատանքից ազատելու ոդիսականին:
«Եթե անձնական խնդիր ունեն, վարկի խնդիր ունեն, թող մոտենան, մի 5 հոգու հարցը կփորձենք ավելի արագ լուծել: Վախենալու ոչինչ չկա, ով որ հրատապ խնդիր է ունենում, օգնում եմ: Թող չվախենան՝ մոտենան ինձ, ես աշխատավարձի համար ոչ մեկի գործից չեմ հանում: Պետպատվերի ինչ գումար գալիս է, նույն օրը փոխանցվում է, բայց հիվանդանոցը հո մենակ պետպատվերով չի՞ աշխատում: Անցած տարի ես կորոնավիրուսի պատճառով ոչ մի պլանային հիվանդ չեմ ընդունել, բայց, միևնույն ժամանակ, ոչ աշխատավարձ եմ կրճատել, ոչ էլ աշխատող»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:
Արարարտի մարզի Հայանիստ համայնքի դպրոցը, բուժամբուլատորիան և մի շարք բնակիչների տներ ապրիլի 10-ի ուժեղ քամուց տուժել են, որոշները վթարային են դարձել:
Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն:
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով նոր ավտոբուսների ձեռքբերմանը, ասաց, որ այս շաբաթ լավ լուր կունենանք:
Հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան Մասիս քաղաքում գտնվող փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին, ամբողջովին հիմնանորոգվել է Միքայել և Կարեն Վարդանյանների միջոցներով: 3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել: Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց: Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով:
Ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հարավում Զաբուլի նահանգի նահանգապետի նստավայրում, մի քանի մարդ տուժել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում ՌԻԱ Նովոստիին հաղորդել է տարածաշրջանի ղեկավարի գրասենյակի մի աղբյուր: