Աղվան Չատինյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Այսօր մայրաքաղաքի ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լևոն Ջուլֆալակյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել «Հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Աշոտի Չատինյանին՝ 60 և ավելի տարի մարզչամանկավարժական գործունեություն ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար:
Երևանի ավագանին կողմ քվեարկեց առաջարկին:

Աղվան Չատինյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930