Բաժիններ՝

Կապանի ոստիկանները ավտոմեքենա փախցնելու դեպք են բացահայտել

Ապրիլի 18-ին ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 17-ի ժամը 20.00-ից ապրիլի 18-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կապան քաղաքի Հարությունյան փողոցի շենքերից մեկի հարակից հողամասի դարպասի փականը և փախցրել այնտեղ կայանված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան։

Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է Կապանի 28-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին։

Նա խոստովանել է կատարածը և հայտնել, որ փախցրած ավտոմեքենան, վթարված վիճակում, թողել է Սյունիքի մարզի Գեղանուշ բնակավայր տանող ճանապարհին:

Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս