Բաժիններ՝

Կրճատում Քաղաքապետարանի հաստիքացուցակում. Սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատանքը կկատարի այլ կառույց

Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիմնավորեց.

«Ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020թ. մարտի 4-ի ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-99-Ն օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. փետրվարի 25-ի N-251-Ն որոշման կատարման անհրաժեշտությամբ, որի համաձայն՝ սոցիալական աջակցության տարածքային բաժանմունքները լուծարվում են, և իրենց լիազորություններն այսուհետ իրականացնելու են սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները: Որպես վերջնաժամկետ՝ սահմանված էր ապրիլի 1-ը, գործընթացն արդեն իրականացվել է, այժմ մեր հաստիքացուցակում կատարում ենք աշխատակիցների դուրս հանելու որոշումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս