Առայժմ չճշտված պատճառներով, ենթադրաբար, ազդանշանային համակարգի խափանման պատճառով գնացքներից մեկը մխրճվել է մյուսի ետևի հատվածը: Մահացել է Լահորից ուղևորվող գնացքի մեքենավարը: Տուժածներին տեղափոխել են Կարաչիի հիվանդանոցներ:
Ժամը 20.52-ին կապ է հաստատվել արշավախմբի անդամներից Լևոն Մովսիսյանի հետ, ով հաստատել է, որ Ա. Ավետիսյանին ուղեկցում են ընկերների մոտ:
Տուժածին տեղափոխել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել է սառնարանը, կահույքը, հատակը (35 քմ) և 2 դուռ:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, սակայն տուժածների մեծամասնությանը անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, նրանք կբուժվեն ամբուլատոր եղանակով:
Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, Սիչուան նահանգի վարչական կենտրոն համարվող Չենդու քաղաքից 750 կմ հարավ-արևմուտք գտնվող Պանչժիխուա քաղաքի ածխահանքում: Վթարի պահին հանքում գտնվել է 154 հանքափոր:
Տեղատարափ անձրևները, որոնք այս օրերին տեղացել են Ուտտարակհանդ նահանգում, դարձել են ուժեղ սողանքների պատճառ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սողանքը քշել է մի քանի տասնյակ տներ 8 գյուղերում: Աղետի գոտում վնասվել են էլեկտրահաղորդման լարերը ու քանդվել ճանապարհները:
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ավագիմյանին, որը հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը:
Այս պահին հայտնի է 28 զոհվածի մասին, ևս 50 մարդ համարվում է անհետ կորած: Շրջանում տարվում են փրկարարական աշխատանքներ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտ օրերը հորդառատ անձրևները կարող են վերսկսվել:
Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մազդա» մակնիշի 300 DD 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Աղվան Ավագյան) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել երկու ոլորանների միջև՝ ծառերի մեջ:
Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Վրաստանում՝ Կասպի շրջկենտրոնից 7 կիլոմետր դեպի հարավ, տեղեկացնում է վրացական apsny.ge կայքը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12.29-ին և ունեցել է 2.6 մագնիտուդ ուժգնություն:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիչինայի փողոցի թիվ 68 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Էդուարդ Ղազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և…
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ին Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա Ասքանազ Մելիքյանը վաղ առավոտյան նախիրը տարել էր հանդամաս եւ չէր վերադարձել:
Էլ. լարերի կարճ միացման կասկածանքով տունը հոսանքազրկվել է (մոտ 2 ժ), սակայն տաքությունը չի պակասել: Դեռևս չբացահայտված հանգամանքներում հյուրասենյակի միջնապատը և հատակը (մոտ 5 մ երկարությամբ) տաքանում է: Հատակը ծակելու և նմուշներ վերցնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում երիտասարդ մի տղա կախվելու միջոցով ինքնասպան է եղել :
Ֆուեգոն Գվատեմալայի ամենաակտիվ հրաբուխներից է: Այն ծովի մակարդակից 3,7 կմ բարձր է եւ գտնվում է Սակատեպեկս, Չիմալտենանգո եւ Էսկուինտլա նահանգների միջեւ:
Ըստ ՀՀ ՊՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, վերը նշված անձինք ձերբակալվել են ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների և վարորդների ինքնությունը:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Լեփսիուսի 6-րդ փողոցի 2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1969 թ. ծնված Ռուբեն […]
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Վիրավորին տեղափոխել են տուն, և միայն հաջորդ օրը Գրիգորյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է: Իսկ բժիշկները հեռացրել են նրա ամորձին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.40-ին: Այրվել է «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը և բեռնախցիկը՝ մասամբ:
Երեւան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակներին նախարարությունը ստացել է սեպտեմբերի 13-ին, ժամը 09.28-ին:
Ինչպես 168.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից, վթարի հետեւանքով Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահրամ Իկլիկյանը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացնում են, որ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին, թիվ 98 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը, Արշակունյաց պողոտայում…
Դատախազությունն արդեն հաստատել է անհետացման հանգամանքը: Դեռ սրահում գտնվող մարդկանց կոնկրետ թիվը հայտնի չէ, ընդ որում ճանապարհին ավտոբուսը նոր ուղևորներ պետք է ունենար: Ոչ պաշտոնական տվյալների` ավտոբուսում կարող էին գտնվել տասը ներգաղթյալներ, չհաշված վարորդին և նրա երկու օգնականներին:
Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են՝ 1994 թ. ծնված Ն. Հակոբյանի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:
Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին ք. Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված 1981թ., ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը՝ ծնված 1977թ., վիճակը՝ միջին ծանրության, և կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը՝ ծնված 1985թ.:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 13.26-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Սավոյան փողոցի թիվ 224/334 տան բնակիչ 1962թ. ծնված Լյուսի Հարոյանը: