Բաժիններ՝

Հնարավոր վտանգը կանխելու համար

Յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրություններ են իրականացվում հանրապետության բոլոր ջրային ավազաններում (գետեր, վտակներ, սելավատարներ, հեղեղատարներ ևայլն)` պարզելու դրանց վիճակն ու հնարավոր վարքագիծը վարարումների դեպքում։

ՀՀ ԱԻ նախարարությունը 2013 թ. հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։

ԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ` ջրածածկման հնարավոր վտանգի մասին տեղյակ են պահվել նաև բոլոր մարզպետարանները։ Բոլոր մարզերում անցկացվել են ջրածածկումների թեմայով ուսումնավարժություններ։

Ջրածածկումներից խուսափելու համար կանխարգելիչ առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս