
Վրաերթի է ենթարկվել «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ի արտաքին գովազդի պատասխանատուն

Երեկ՝ մարտի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Քանաքեռ երկրորդ փողոցի բնակիչ, 39-ամյա Մարատ Բաբայանը, վարելով «ՎԱԶ 2110» մակնիշի 29 ԼՍ 639 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ 33-ամյա Կարինե Առաքելյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նշվում է, որ վրաերթի ենթարկվածը Աշխատում է «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում՝ որպես արտաքին գովազդի պատասխանատու: