Բաժիններ՝

29-ամյա վարորդը «ԲՄՎ»-ով Թալինի ճանապարհին գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 20-ին, Թալինի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 2 թաղամասի բնակիչ, 29-ամյա Գենադի Մկրտչյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60կմ հատվածում, վարելով «ԲՄՎ» մակնիշի 61 PP 666 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը՝ Գ. Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

bm-01 bm-02 bm-04 bm-03 bm-05

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031