Դատարանը կալանավորել է Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիներին, որոնց ավտովթարի հետևանքով 1 հոգի զոհվել էր, 23-ը վիրավորվել (տեսանյութ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է 2012թ նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մահվան ելքով խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Վրաստանի Հանրապետության Քութաիսի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Իրակլի Միժարաձեն, վարելով «Մերսեդես Բենս» մակնիշի DHD 450 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրիա ավտոճանապարհին՝ Աշոցքի տարածքում, հետընթաց բախվում է Թուրքիայի Հանրապետության Գիրեսունի շրջանի բնակիչ 46-ամյա Դավուդ Պոշուլի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է գալիս երթևեկելի գոտուց և կողաշրջվում:
Վթարի հետևանքով 1 հոգի՝ 45-ամյա Արաքսի Ղազարյանը, մահանում է, իսկ 23 հոգի տեղափոխվում են հիվանդանոցներ:
Ստորև ներկայացնում ենք տուժածների անունները:
Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ»բժշկական կենտրոնում ստացել էին առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
1. Բրուտյան Սուսաննա
2. Կզլգյոզյան Օվսաննա
3. Մխիթարյան Թամարա
4. Իսրաելյան Աննա
5. Գևորգյան Արմինե
6. Եպիսկոպոսյան Էդիկ
7. Մանուկյան Կարեն
8. Մանուկյան Ալլա
9. Սարգսյան Աիդա
Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն էին տեղափոխվել.
1. Աբովյան Թամարա
2. Այվազյան Վարուժան
3. Առաքելյան Վարդուհի
4. Բաղդասարով Ռուբեն
5. Բարսեղյան Վարդան
6. Իսկանդարյան Մարինե
7. Իսրաելյան ԼուսինեԻրակլի Նիզարաձե
8. Խաչատրյան Թեհմինե
9. Խաչատրյան Քրիստինե
10. Մալխասյան Հրաչ
11. Մալխասյան Ստելլա
12. Մարտիկյան Մարգարիտ
13. Մելքոնյան Ելիզավետա
14. Մկրտչյան Խաչատուր
15. Նինջարաձե Լեռի
16. Պետրոսյան Նազելի
Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել.
1. Մուրադյան Երազիկ
2. Սարգսյան Մարիետա
3. Սիրանյան Անահիտ
4. Եպիսկոպոսյան Սեդա
5. Ստեփանյան Բենիամին
6. Մկրտչյան Ռուբեն
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օրերս քննչական մարմինը 2 վարորդների նկատմամբ մեղադրանք է առաջադրել և խափանման միջոց՝ կալանավորման, համար դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Վրաստանի քաղաքացու նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանք է ընտրել դատավոր Միշա Ալեքսանյանը, իսկ Թուրքիայի քաղաքացուն՝ նույն դատարանի դատավոր Գևորգ Նադինյանը, ովքեր դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել են քննիչի միջնորդությունը: