
Նոր մանրամասներ գետում խեղդված 4-ամյա աղջնակի մասին

Գլաձոր գյուղում երեկ` փետրվարի 18-ին, խեղդված 4-ամյա Ա. Գալստյանը ընտանիքի միակ աղջիկն էր: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գլաձոր գյուղի գյուղապետ Անդրանիկ Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ նրանց տունը գետի ափին է, իսկ հողամասի կողմից ցանկապատ չկա:
«Իջել են այնտեղ խաղալու և, թե հիմա դեպքը ոնց է եղել, ոչ ոք տեղյակ չէ: Սա միջնակ աղջիկն է: Դժվար ապրող, դժվար ստեղծող ընտանիք են»- ասել է գյուղապետը՝ հավելելով, որ աղջնակի հայրը պայմանագրային զինծառայող է և ամիսը մեկ անգամ Ղարաբաղ է մեկնում ծառայության, մայրն էլ տնային տնտեսուհի է: Այդ օրը հայրը գյուղում է եղել, իսկ մայրը գործերով տանից դուրս է եկել:
Գյուղապետը նշել է, որ այս տարիների ընթացքում գյուղում դեռևս երեխաների խեղդվելու դեպք չէր արձանագրվել: