Այս տարվա փետրվարի 23-ին Ս. Իսունցը փորձել էր 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած նետել, սակայն դա կանխվել էր Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից:
Ապրիլի 2-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում այրվում է չբնակեցված տնակ:
Ապրիլի 2-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ ապրիլի 1-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում «ՎԱԶ 21-08» մակնիշի՝ 24 LU 273 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ 33-ամյա Սևակ Շահինյանը Բագրատունյաց փողոցում՝ թիվ 86 դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ապրիլի 1-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ապրիլի 1-ին, ժամը 13.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 5 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 1-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովհաննիսյանը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 35 ԼV 287 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Նորիկ Ավագյանը վարելով Մերսեդես մակնիշի 45 VP 045 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաք մտնող կամուրջի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Մարտի 30-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցում այրվում է տուն և մոշուտներ:
4 վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ BMW X6-ը հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի տղայի՝ Զարզանդ Սարոյանի անվամբ: Իսկ թե պատգամավորի որդին այդ պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞ ոչ, այս պահին պարզվում է:
Մարտի 29-ին, ժամը 11.51-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ` Երևանյան լճի ափին, այրվում է եղեգնուտ:
Մարտի 29-ին, ժամը 10.30-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում այրվում է ավտոմեքենա:
Գագիկ Շամշյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում լուսանկարների շարք է արել, թե ինչպես են խորհրդային իր դարն ապրած «Վոլգայի» վարորդն ու ուղևորը երթևեկում առանց ամրագոտին կապելու, իսկ ճանապարհային ոստիկանն էլ արձանագրություն գրելու փոխարեն «բարի ճանապարհ» է մաղթել օրինախախտ վարորդին ու ուղևորին:
«Porsche Cayenne»-ի հարվածի արդյունքում «09»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Մարտի 27-ին, ժամը 02.00-ին, «Կիա Սերատո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի թիվ 21/1 շենքի մոտ բախվել է «Բայդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև ճամփեզրյա ծառի:
Բացահայտվել է ՀՀ ԱԺ նկուղում երեկ բռնկված հրդեհի պատճառը։
Մարտի 28-ին, ժամը 12.58 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 հասցեում գտնվող «Լիբիդո» կարաոկե-բարում:
Մարտի 28-ին ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127/3 շենքի (հանրակացարան) 6-րդ հարկի բնակիչը չի արձագանգում դռան և հեռախոսի զանգերին:
Գետաշեն գյուղում գտնվող ավազահանքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է 32-ամյա Գառնիկ Մարգարյանը:
Մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
Մարտի 27-ին, ժամը 16.35-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Պռոշյան փողոցի 1-ին փակուղու թիվ 20/14 տան բնակիչ՝ 1969 թ. ծնված Սվետլանա Գլագոլևան, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Մարտի 27-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին` «Ծաղիկներ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող «Արմավիրշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Մարգարյանը:
Մարտի 26-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող մթերային խանութում աշխատակցի ձեռքը մնացել է բեռնատար վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այս պահին բնակարանում նրա հետ աշխատում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ Մաշտոցի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են 19-ամյա Անի Մելքոնյանից պարզել, թե ինչի համար էր նա նստել պատուհանին և սպառնում էր ցած նետվել»:
Ժամը 21:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհահատվածի 1-ին կմ.-ի հատվածում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են «ՎԱԶ 21-08» մակնիշի՝ 34 ՍD 563 և «Wolksvagen» մակնիշի՝ 20 SL 183 համարանիշի ավտոմեքենաները:
Մարտի 26-ին, ժամը 18.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում այրվում է ավտոտնակ:
Մարտի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է զինամթերք: