«Google» ընկերությունը պատենտավորել է տեխնոլոգիան, որով առաջարկում է նվազեցնել ճանապարհատրանսպորտային վթարներից անցորդների ստացած վնասվածքները: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մշակումը պետք է պաշտպանի մարդկանց երկակ ի հարվածից՝ առաջին բախումից հետո:
Ճապոնիայի կառավարությունը մայիսի 20-ին որոշում է ընդունել մինչեւ 2020 թվականը թույլատրել առանց վարորդների տաքսիների օգտագործումը:
NASA-ն կարողացել է Մարսի նոր մանրամասն լուսանկարներ ստանալ, որոնք արվել են Hubble ուղեծրային հեռադիտակի կողմից:
Ընկերությունը ձեռք է բերել կորպորացիայի ավելի քան 9,8 մլն բաժնետոմս՝ մեկ արժեթղթի համար վճարելով միջինը 109 դոլար: Գործարքի գնման պահին դրանք շուկայում գնահատվում Էին 90 դոլար:
Google-ն Մաունթին Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած իր մամուլի ասուլիսում ներկայացրել է Android Wear գործառական համակարգի երկրորդ տարբերակը, որի կառավարմամբ աշխատում են ձեռքի գաջեթները:
Շատերը սիրում են նվերներն անձամբ փոխանցել, որպեսզի կարողանան զգալ դիմացինի ուրախությունը և էմոցիաները: Հավելվածի հեղինակներն այս մասին ևս մտածել են: Նվերը մատուցողի և ստացողի միջև կա ինտերակտիվ կապ՝ տեսաձայնագրությունների, մեկնաբանությունների բաժիններում:
Աշխարհի ցանկացած կետում Համացանց դուրս գալու հնարավորությունը կօգնի հաղթահարել Երկրագնդի բնակչության յոթ տոկոսի կամ 500 միլիոն մարդու աղքատությունը, իսկ աշխարհի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի ավելի քան վեց տրիլիոն դոլարով: Այս մասին ասված է Pricewate rhouseCoopers (PwC) միջազգային խորհրդատվական ընկերության մամուլի տեղեկագրում:
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում երկնաքարի անկում է գրանցվել: Մթնոլորտում հրեղեն հետքը պատկերվել է տեսախցիկներով:
Այդ ընկերությունում կկենտրոնացվեն նոր սերնդի ապրանքների ստեղծման աշխատանքները: Ենթադրվում է, որ դրանցից առաջինները կստեղծվեն առաջիկա երեք տարվա ընթացքում:
IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում է 10 թիմ, ովքեր ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:
Քաղաքներից յուրաքանչյուրում կցուցադրվեն դասընթացների ընթացքում թումոցիների կատարած աշխատանքները:
Շատերս ենք կանգնում խնդրի առաջ, երբ շատ շտապ պետք է անձնագրային լուսանկար, բայց ձեռքի տակ չկա հարմար նկար, իսկ լուսանկարչի մոտ գնալն էլ ժամանակի կորուստ է: Այս խնդիրը լուծելու համար Phonearena-ն առաջարկում է լավագույն անվճար հավելվածները, որոնց միջոցով մի քանի րոպեում կստանաք անձնագրային լուսանկար:
NASA-ի կլիմայագիտության ստորաբաժանումը հրապարակել է արբանյակային դիտարկումների նոր տվյալները, որոնց համապատասխան անցած ամիսն ամենաշոգն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտարարել է Հոդարդի անվան Տիեզերական թռիչք ների կենտրոնի աշխատակից Հեւին Շմիդտը:
Մասնագետները պարզել են, որ ցերեկը քնող մարդիկ արյան բարձր ճնշումից 13-19 տոկոսով ավելի հաճախ են տառապում, քան նրանք, ովքեր արթուն են մնում մինչեւ գիշեր:
Նորարար գաղափարներ առաջարկող սկսնակ թիմերի համար նախատեսված աքսելերացիոն մրցույթը` IBM ISTC Startup Challenge-ը, բնականոն ընթացքի մեջ է: IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում են 10 թիմեր, ովքեր ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:
Առաջադիմական հետազոտությունների միջազգային դպրոցի մասնագետներն ստեղծել են գենային թերապիայի մեթոդ, որն արդյունավետ օգնություն ցույց կտա ուղեղի ագրեսիվ քաղցկեղային ուռուցքի տեսակներից մեկի՝ գլիոբլաստոմայի բուժման գործում:
Շանթ Օկնայանը նշանակվել է Մերձավոր Արևելքում, Հյուսիային Աֆրիկայում և Պակիստանում Facebook-ի էլեկտրոնային առևտրի, մանրածախ վաճառքի ու օնլայն ծառայությունների տարածաշրջանային ղեկավար: Ինչպես հաղորդում է telecompaper.com-ը, Օկնայանը ջանքերն ուղղելու է նշված տարածաշրջանում էլեկտրոնային, մանրածախ և օնլայն առևտրի զարգացմանը, համագործակցելու է օգտատերերի հետ, նպաստելու ինտերնետ ծառայությունների որակի բարձրացմանը:
NASA-ն ցուցադրել է հրաբխի ժայթքումից հետո Երկրի մթնոլորտում մոխրի եւ մասնիկների տարածման անիմացիան: Դրա համար գործակալությունն օգտագործել է արբանյակների տվյալները: Երկու տեսահոլովակները եւ դրանց մեկնաբանությունները զետեղված են NASA-ի կայքում:
Ներկայում կանայք էմոձիներում ներկայացված են սոսկ հարսնացուների, արքայադուստրերի եւ պարուհիների դերում: Մինչդեռ տղամարդկանց մասնագիտությունների սպեկտրը շատ ավելի լայն է. ոստիկան, հեծանվորդ, ալպինիստ, լողորդ, ձիավար եւ այլ մասնագիտություններ: Այս վիճակն արդեն էմոձիի հարցում իրավահավասարության համար արշավի պատճառ է դարձել զանգվածային լրատվամիջոցներում եւ գովադզում:
Գադջետների սխալ օգտագործումը վաղ թե ուշ հանգեցնում է աչքերի հետ խնդիրների: Սա հատկապես վերաբերում է երեխաներին և պատանիներին, ովքեր բավականին երկար ժամանակ են անցկացնում էլեկտրոնային սարքերի դիմաց: Այս խնդրի լուծման համար Samsung-ը ստեղծել է հատուկ հավելված, որը կսովերեցնի երեխաներին ճիշտ օգտվել գադջետներից:
Google Inc. կորպորացիան մայիսի 12-ին պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԱՄՆ-ի ամենաթանկ ընկերությունը՝ առաջ անցնելով Apple Inc.-ից:
Instagram-ում փոփոխությունների մասին հայտնի դարձավ դեռ 2 շաբաթ առաջ: Փորձնական տարբերակում ինտերֆեյսը սև և սպիտակ էր: Գունային առումով տարբերվում էին միայն մեկնաբանության, հավանումների հատվածները:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռազմաարդյունաբերական համակարգը զարգացնելու համար կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն թե՛ շահագրգիռ պետական գերատեսչությունները և կազմակերպությունները, թե՛ ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Հայազգի դպրոցականներն ու ուսանողները կտեղեկանան արտերկրում կրթական և կրթաթոշակային հնարավորություններին, իսկ պայծառ հայազգի դպրոցականները կրթաթոշակներ կստանան արտերկրում ուսանելու համար:
Տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերություններին արտոնություն տրամադրող օրենքի շնորհիվ հավաստագրվել է 94 կազմակերպություն, ստեղծվել է 450 նոր աշխատատեղ:
«Մեր կայքից օգտվողները կայքի միջոցով կարող են ապահովագրել մեքենան: Այսինքն, մենք մի քանի քայլ հեշտացնելու ենք այս գործընթացը: Ամեն ինչ դառնալու է մեքենայական և առանց առերես, կանխիկ գործարքների»,- նշեց Լևոն Ֆրանգուլյանը:
Ժամանակակից սմարտֆոնները, որքան էլ կատարյալ լինեն, միևնույն է, ունեն մեկ շատ կարևոր խնդիր՝ լիցքավորման պահպանումը: IT ոլորտում ստեղծվել են հավելվածներ, որոնք քիչ թե շատ օգնում են լուծել այս խնդիրը:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ համացանցում գեղեցիկը կենտրոնացած է Instagram սոցիալական ցանցում: Իհարկե, խոսքն արվեստի, դիզայնի, հագուստի մոդելավորման՝ նորաձևության և այլ դրսևորումների մասին է:
Վերջին շրջանում մի շարք խմբեր են ստեղծվել՝ թե´ կազմակերպությունների, թե´ անհատների մասնակցությամբ, որոնք առաջարկում են լուծել մեր պաշտպանության ոլորտի խնդիրները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ հնարավոր չի լինում բոլորին մեկ տեղում բավականաչափ ժամանակով հավաքել, սահմանել խնդիրները և ստանալ ձևակերպված առաջարկներ։