Ծրագրավորող Մարկ Ռոզեթը պատմել է, թե ինչ պատահականության շնորհիվ է սկսել աշխատել աշխարհահռչակ Google ընկերությունում: Որոնման արդյունքները ստուգելիս Ռոզեթը ստացավ «Պատրա՞ստ ես ստուգումների» հարցադրումը և դրական պատասխան տվեց: Դրանից հետո նա հայտնվեց գաղտնի կայքում, լուծեց մի քանի գլուխկոտրուկ, մի քանի քայլեր կատարեց և աշխատանքի առաջարկ ստացավ շատերի համար երազանք դարձած Google-ի գրասենյակում:
«Ես դեռ մանկուց հետաքրքրված եմ եղել գիտությամբ, բայց երբեք չեմ երազել աստղագետ դառնալու մասին: Ես հիանում էի գիտության ամեն բնագավառով, ցանկանում էի ուսումնասիրել հրաբուխները, օվկիանոսները, Ալպերը, երկրաֆիզիկան և երկրաբանությունը: Հատկապես սիրում էի մաթեմատիկան, այսպիսով որոշեցի Լոզանի համալսարանում սովորել ֆիզիկա և մաթեմատիկա»:
Facebook սոցցանցը ստեղծել է տեղեկատվություն հայթայթելու նոր գործիք, որը կարող է օգտակար լինի լրագրողներին։ Այն կոչվում է Signal և թույլ է տալիս հետևել սոցցանցի տարածված խմբերում տեղադրվող նորություններին։
Samsung-ի սարքը կարողացել է հաղթել այդ անվանակարգում ՝ առաջ անցնելով iPhone 6, Sony Xperia Z3 Compact, LG’s G4 ու HTC One M9 սմարթֆոններից: Apple-ը ցուցահանդեսից տարել է միանգամից 4 մրցանակ:
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» 4-րդ միջազգային գիտաժողովը…
Միջազգային աստղագիտական ընկերության կողմից (ՄԱՄ) կազմակերպված արտարեգակնային մոլորակների անվանակոչության (NameExoWorlds) մրցույթն այժմ մտնում է իր պատմական եզրափակիչ փուլը: Այժմ հանրային քվեարկությանը բաց են քսան մոլորակային համակարգերն իրենց տասնհինգ աստղերով և երեսուներկու արտարեգակնային մոլորակներով:
Ձայնային Siri օգնականը կարճ ժամանակով ընդհատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին մամլո ասուլիսը, հայտնում է The Next Web-ը:
Microsoft Corp.-ը հայտարարել է գլխավոր իրավաբանական խորհրդատու Բրեդ Սմիթին նախագահի ու իրավական հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնի նշանակման մասին, գրում է Bloomberg-ը:
Սեպտեմբերի 13-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով:
Sony-ի կայքում տեղեկություն է հայտնվել, որի համաձայն՝ ընկերությունը խորհուրդ չի տալիս իր ջրապաշտպան սմարթֆոններն օգտագործել ջրի տակ:
Հոկտեմբերի 25-31-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երկրորդ Բյուրականյան գիտաճամբարի բացումը։ Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան 30 շնորհալի պատանիներ Հայաստանից և սփյուռքից։
Գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Գիտաժողովի ընթացքում Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մ.Ֆ.Չուրբանովը հանդես կգա «Բարձր մաքրության նյութերի քիմիա» զեկույցով: Կկայանա երիտասարդ գիտնականների հանդիպումը Արցախի գիտական կենտրոնի երիտասարդ գիտնականների հետ:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է արտասահմանյան գիտնականներին ԱՄՆ-ի համալսարաններում մեկ ուսումնական տարի հետդոկտորական հետազոտություն իրականացնելու դրամաշնորհներ տրամադրող Ֆուլբրայթ ծրագրի մեկնարկի մասին:
Ստամբուլի ժամանակակից արվեստի 14-րդ բիենալեում Հայկական ծրագրի շնորհանդեսը դարձավ բիենալեի բացման նշանակալի իրադարձություններից մեկը: Ծրագրի գլխավոր հովանավորն էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Dilijan Art Initiative նախագիծը:
WhatsApp հավելվածի կարգավորումների մենյուում հայտնաբերվել է հաղորդագրությունների հաշվման գործառույթ՝ ուղարկված կոնկրետ օգտատերերի, հայտնում է Telegraph-ը:
Mozilla-ն պաշտոնական բլոգում պատմել է Firefox դիտարկիչի նոր բետա-վարկածի մասին՝ նախատեսված iOS-ի համար: Firefox-ի այդ վարկածի յուրահատկություններից մեկը դառնալու է Intelligent Search գործառույթը, որն առաջարկում է որոնողական հարցման առավել ռելևանտային տարբերակներ: Firefox-ի հետ օգտատերը հնարավորություն կունենա սինքրոնացնել ընդհանուր պատմությունը, ծածկագրերը, տնային անձնական համակարգչի ու iOS բազայի հիման վրա սարքերի ներդիրները: Mozilla-ն խնդրում է օգտատերերին ուղարկել […]
Վերջին շրջանում համացանցի օգտատերերին հաճախ է անհանգստացնում archive share ծրագիրը: Երբ համացանցում օգտատերերը տարբեր կայքերի հրապարակումներ-հղումներ են տարածում, այդ վիրուսի պատճառով չեք կարողանում կարդալ կայքում տեղադրված տեքստը: Բացվում է պատուհան, որտեղ գրված է, որ այդ էջը պահպանված չէ վեբ արխիվում և առաջարկում է բեռնել archive share-ը, որպեսզի կարողանաք կարդալ կայքում տեղադրված ինֆորմացիան: Եթե օգտատերը բեռնում […]
Չի կարելի քլիք անել ամեն ինչի վրա: Հիմնականում ինչպե՞ս են վարակվում կրիպտովիրուսներով. ստանում են նամակ, որտեղ գրված է՝ շատ կարևոր փաստաթուղթ է, բացիր:
Դուք երբեք չե՞ք մտածել այն մասին, թե ինչո՞ւ են հեռախոսի ստեղնաշարի կոճակները նման կերպ դասավորված: Ստեղնաշարի կոճակների դասավորվածության ներկայիս ստանդարտ ձևը արտադրողները մտածել են 50-ական թվականներին: Այդ հարցում որոշիչ դեր է ունեցել ամերիկյան AT&T ընկերության հետազոտությունը, որը հրապարակվել է Bell Systems Technical Journal ամսագրում, 1960թ.:
*#06# Այս կոդը թույլ է տալիս իմանալ ցանկացած սմարտֆոնի, անգամ iPhone-ի IMEI-ի համարը:
Համացանցից օգտվել կարողանում են գրեթե բոլորը, իսկ Google որոնողական համակարգը համակարգչային փրկիչ է, երբ մեզ ինչ-որ բան է հարկավոր: Հաճախ, սակայն, մենք այդպես էլ չենք կարողանում գտնել այն ամենը, ինչը մեզ իսկապես հարավոր է և կորցնում ենք մեր ժամանակը:
OnePlus 2 սմարթֆոնը, որն առանձնանում է իր մատչելի գնով և հզոր պարամետրերով, լիցքավորվում է 3 ժամ 20 րոպեում, ինչն այնքան էլ լավ ցուցանիշ չէ՝ համեմատած շուկայում առկա այլ սմարթֆոնների հետ։
Սեպտեմբերի 1-ի գիշերն Արեգակնային համակարգի ամենահեռավոր մոլորակը` Նեպտունը, կգտնվի դիմակայության մեջ, ինչը նշանակում է, որ կլինի նրա դիտման ամենահարմար ժամանակն այս տարվա ընթացքում:
Google ընկերությունը հայտարարել է նոր ծառայության մասին՝ նախատեսված խաղային տեսահեռարձակումների համար: Ծառայությունը կոչվում է YouTube Gaming, հայտնում է The Verge-ն:
Խորհրդային կուսակցական ղեկավարները այդպես էլ չկարողացան Ալիխանյանին ներել այն, որ վերջինս, բավական լոյալ տրամադրված լինելով Կոմունիստական կուսակցության նկատմամբ, այնուամենայնիվ, իր խղճի հետ գործարք չկնքեց և բռնադատումներից փրկեց բազմաթիվ հրեաների:
«Այստեղի բնակչության հոգեբանությունը մի քիչ այլ է, օրինակ՝ Երևանում, երբ խնդիր է առաջանում, արտագաղթը միանգամից մեծանում է, իսկ այստեղ այդ խնդիրը չկա: Տեղացիները միշտ ձգտում են մնալ տեղում՝ թեկուզև դժվարություններ են լինում: Մարդիկ հողի հետ կապված են: Այդ տեսակետից այստեղ լրիվ այլ մթնոլորտ է»:
Անձնական հիգիենայի բնագավառում հեղափոխական հայտնագործություն է կատարել ճապոնացի գիտնական Կազուե Յամագաշին:
Apple ընկերությունը իր մատակարարներին է պատվիրում 5 լինզայով 12-մեգապիքսելանոց տեսախցիկներ: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում կատարելով մատակարարներին մոտ կանգնած աղբյուրներին:
Daimler AG ավտոկոնցեռնի գլխավոր տնօրենը հայտարարել է Apple-ի ու Google-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ու այն մասին, որ հաջորդ սերունդների մեքենաները չեն կարող կառուցվել առանց IT ոլորտի փորձագետների ներգրավվածության, հայտնում է Reuters-ը:
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) պաշտոնական մամուլի հաղորդագրությունը հայտնում է, որ ՄԱՄ «Աստղագիտությունը զարգացման համար» կենտրոնը հիմնել է համակարգման նոր գրասենյակներ Հայաստանում, Կոլումբիայում, Հորդանանում, Նիգերիայում և Պորտուգալիայում։