Բաժիններ՝

Չինաստանում գերիրական և խոնարհ կին-ռոբոտ են ներկայացրել

Չինացի ինժեներները Հեբեյ քաղաքում ներկայացրել են Ցզյա Ցզյա «աստվածուհի-ռոբոտին»: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, ստեղծողներն այն համարում են արհեստական ինտելեկտով օժտված ամենաիրական մարդակերպ ռոբոտը:

Ցզյա Ցզյան ունի երկար մազեր, ալ այտեր, աչքերի բնական խաղ, այլեւ աչքի է ընկնում խոր ուսուցման ունակությամբ: Ռոբոտը ծրագրված Է մարդկանց հետ շփման համար, միանում է տարբեր ցանցային ծառայությունների եւ հարգալից խոնարհում է գլուխը զրուցակիցների առջեւ:

Դրա ստեղծման համար Չեն Սյաոպինը Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանից եւ նրա գործընկերները ծախսել են երեք տարի: Այս նույն կոլեկտիվն է ավելի վաղ ստեղծել Կեցզյա սպասավոր ռոբոտին, որն զբաղերել է առաջին տեղը 2014 թվականի RoboCup առաջնությունում:

Շնորհանդեսի ժամանակ Ցզյա Ցզյան ողջունել է հավաքվածներին եւ խնդրել շատ չմոտենալ, երբ իրեն նկարահանում են խցիկով: «Այդպես դեմքս շատ գեր կթվա»,- ասել է նա:

Մշակողները Ցզյա Ցզյային համարել են անգին եւ հայտարարել, որ չեն պատրաստվում նման ռոբոտների զանգածային արտադրություն սկսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս