
Facebook-ը թույլատրել է միաժամանակ զանգահարել մի քանի օգտատերերի

Facebook ընկերությունը մեսենջերում գործարկել է խմբային ձայնային զանգերի գործառույթ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է հավելվածի մշակման ղեկավար Դեւիդ Մարկուսը:
Միանգամից մի քանի օգտատերերի զանգահարելու համար անհրաժեշտ է սեղմել խմբային չաթում հեռախոսափողով կոճակը եւ ընտրել զրույցի մասնակիցներին: Եթե նրանցից ինչ-որ մեկը բաց թողնի կանչը, ապա կարող է լսազրույցին միանալ ավելի ուշ: Խմբային զանգին թույլատրված է ավելացնել մինչեւ 50 բաժանորդի:
Մարկուսի խոսքով՝ Messenger-ի վերջին տարբերակով տեղակայված սարքերի տերերը գործառույթից օգտվելու հնարավորություն կստանան ապրիլի 21-ի ընթացքում: Ընկերությունում չեն հայտնում, թե հավելվածում կհայտնվեն արդյոք խմբային տեսազանգեր: