
Ի՞նչ անել, երբ հեռախոսը չի լիցքավորվում

Շատերը հաճախ խնդիրներ են ունենում հեռախոսը լիցքավորելիս. մարտկոցը հրաժարվում է լիցքավորվելուց, միաժամանակ՝ հեռախոսի էներգիան գնալով սպառվում է: Lifehacker.ru-ն առաջարկում է խուճապի չմատնվել և օգտվել հետևյալ լուծումներից:
Մաքրեք աղբը և փոշին
Մեզանից շատերը չեն կարողանում բաժանվել սիրելի սմարտֆոնից, անընդհատ պահում են այն գրպանում, ինչի հետևանքով լիցքավորման բնիկում առաջանում է մեծ քանակությամբ փոշի: Խորհուրդ է տրվում ատամի չոր խազանակով մաքրել բնիկը:
Մաքրեք եզրերը ժանգից
Երբ հեռախոսը երկար ժամանակ չի օգտագործվում, հնարավոր է՝ ժանգոտվի: Պետք է սպիրտի թույլ լուծույթի մեջ թաթախել ատամի խազանակը և դրանով մաքրել թե լիցքավորման սարքի, թե հեռախոսի բնիկներն ու մուտքերը:
Փոխեք USB լարը
Եթե մաքրելու տարբերակը չի գործում, ապա ստուգեք USB լարը, որը շուտ փչանալու հատկություն ունի: Ստուգելու համար կարող եք փորձել լիցքավորել հեռախոսն այլ լարով:
Փորձեք լիցքավորման ադապտերը
Լիցքավորման ադապտերը նույնպես հաճախ է խնդիրներ առաջացնում: Փորձելու համար՝ ձեռքով բռնեք ադապտերը: Եթե այն շատ տաք է, կամ ընդհակառակը՝ շատ սառն է, ապա դա արդեն խոսում է ադապտերի շարքից դուրս գալու մասին: Մինչ նոր ադապտեր գնելը, նախ՝ փորձեք մաքրել հինը:
Գնեք նոր մարտկոց
Լիցքավորման ընթացքում սմարտֆոնի հաճախակի օգտագործումը «սպանում» է հեռախոսի մարտկոցը: Երբ նկատում եք, որ մարտկոցը ֆիզիկական փոփոխություններ է կրել, գնեք նորը:
Սիրարփի Աղաբաբյան