Ռոբոտը վայրկյանների արագությամբ 2-3 սմ խորության ական է գտնում
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Յուքոմ» ընկերության աջակցությամբ այսօր իրականացրեց «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը, որին ներկայացված էր թվով 11 ռոբոտ:
Թալինի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակը ներկայացնող Վիգեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց.
«Ռոբոտն աշխատում է ոչ միայն »ՍեՌոբ»-ով (Հայկական արտադրության ռոբոտի ուղեղ կամ պլատա, որի վրա գրվում են ծրագրերը: Այն թույլ է տալիս ցանկացած ծրագրով աշխատել` ի տարբերություն մյուս պլատաների, որոնք իրենց հատուկ ծրագրային ապահովումն ունեն.- Ռ.Մ) կամ լեգոյով, այլև մենք փորձել ենք ավելի լավ դարձնելու համար իրար հետ համատեղել երկուսը: Ռոբոտն աշխատում է երկաթ զգացող սենսորով, երբ զգում է ական, այն նշում է տեղը՝ մեկ դետալ նետելով: Ռոբոտը վայրկյանների արագությամբ 2-3 սմ խորության ական է գտնում: Այս ռոբոտը պատրաստելու համար 10-15 օր ենք ծախսել: Մենք չենք փորձել ռոբոտի տեսքը նայել ինչ-որ տեղից, մեր կարողություններով փորձել ենք պատրաստել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: