Բաժիններ՝

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի հաղթողն է «Ականավոր» թիմը

Ավարտվեց «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը. առաջին մրցանակակիրն է Երևանից մի խումբ ուսանողների «Ականավոր» թիմի ռոբոտը, մրցանակը 600 հազար դրամ է: Երկրորդը՝ Գյումրու «Ընտանիք կենտրոնի» Անդրոիդ թիմն է, արժանացել է 400 հազար դրամական պարգևի, երրորդ տեղն է զբաղեցրել Գյումրու Պոլիտեխնիկական ավագ դպրոցի «Դիջիթալ Քլաուդ» թիմը` 260 հազար դրամ մրցանակով: Խրախուսական պարգևի` 100 հազար դրամի է արժանացել Վանաձորից «Ականազերծող» թիմը:

«Դիջիթալ Քլաուդ» թիմի անդամ, Գյումրու Պոլիտեխնիկի ավագ դպրոցի խմբակավար Դավիթ Նիկողոսյանը մինչ մրցույթի ավարտը մեզ հետ զրույցում ասել էր, որ ռոբոտը պատրաստվել է «ՍեՌոբ» բորտով, և օգտագործվել են «Ռոբոտիքսի» կոնյունկցիայի մասերը. «Ական փնտրելիս, երբ դետեկտորը ստանում է ազդանշանը, այն ուղարկում է «ՍեՌոբ» բորտին, ու մյուս գլխավոր մեխանիզմը նշում է ականի դիրքը դաշտի վրա: Դա նշելու համար օգտագործում ենք օղակներ, որոնք լցված են խողովակի մեջ, ամեն ական գտնելուց մեկ պտույտ է կատարում ու մի օղակ է դնում ականի վրա: Հետո ռոբոտը հետ է գնում, որ չբարձրանա ականի վրա ու չպայթի: Հետ է գնում, շրջվում աջ կամ ձախ ու մյուս ուղղությամբ է շարժվում: Ռոբոտը տեսնում է 6-7 սմ խորության ականները»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս