Բաժիններ՝

Apple Watch­-ը կրկնակի առաջ է անցել iPhone-­ի մեկնարկային վաճառքներից

Վերլուծաբանների գնահատումներով՝ 2015 թվականի ապրիլից Apple կորպորացիան իրացրել է շուրջ 12 միլիոն SmartWatch:

Apple կորպորացիան Apple Watch­-ը շուկա հանելու պահից այդ սարքերից կրկնակի ավելի շատ է իրացրել, քան iPhone­-ներ՝ դրանց վաճառքի մեկ տարում: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով վերլուծաբանների տվյալները:

Փորձագետների գնահատումներով՝ օգտատերերը ձեռք են բերել շուրջ 12 միլիոն SmartWatch, մինչդեռ iPhone-ի վաճառքները մոտեցել են 6 միլիոնի:

Հիշեցնենք, որ մարտ ամսին Apple ընկերությունը ներկայացրել է նոր 4­-դյույմանոց iPhone SE­-ն: Արտաքին տեսքով գաջեթը քիչ է տարբերվում iPhone 5s­-ից, «պարունակությունը» նույնպես գրեթե համանման Է 6s-­ին՝ պրոցեսորը՝ A9, համապրոցեսորը՝ M9:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս