Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև հայ ծրագրավորողների կողմից նախագծված ստարտափները: Մենք շարունակում ենք ձեզ պատմել հայ ծրագրավորողների կողմից ստեղծված ամենահետաքրքիր հավելվածների և նախագծերի մասին: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում «Խնայողությունը սկսվում է մեկ լումայից» կարգախոսով ստեղծված Penny հավելվածը: Penny հավելվածի նպատակն է՝ օգնել մարդկանց խնայել իրենց գումարը և կառավարել ֆինանսական միջոցները: Հավելվածը, […]
Facebook-ի ներկայացուցիչները մտադրություն են հայտնել ստեղծել սոցիալական վիրտուալ իրականություն: Տվյալ հարցի ուսումնասիրման հատուկ բաժանմունքն արդեն բացվել է, ինչի մասին նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը տեղադրված է ընկերության կայքում:
Գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը: Այն նաև տուրիզմի ոլորտի գիտական համակարգումն է:
Կյանքի 72-րդ տարում մահացել է ականավոր պատմաբան, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանը:
Տուրիզմի ոլորտի հարգելի աշխատակիցներ և գիտական տուրիզմով հետաքրքրվողներ, սիրով Ձեզ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին (շաբաթ) Հայկական աստղագիտական ընկերությունը և Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոնը կազմակերպում են հերթական այցելությունը։
Ինչպես իմանալ, թե ինչ ինչ սարքի վրա է միացված Skype-ը: Ամեն ինչ շատ հեշտ է: Դրա համար ցանկացած անձի հետ չաթում հավաքեք հետևյալ հրամանը՝ /showplaces , և մի քանի րոպեների ընթացքում համակարգը կառանձնացնի բոլոր սարքերը, որոնց վրա միացված է Skype-ը: Ընդ որում, հաշվի առեք, որ օգտատերը, որի հետ չաթում ուղարկել եք հրահանգը, չի տեսնում այդ հաղորդագրությունը:
Այլևս կարող եք չանհանգստանալ ձեր պայուսակի համար. գողության վտանգը հաղթահարված է: Շվեդիայի Լունդ համալսարանի մագիստրոսների կողմից յուրօրինակ գաղափար է մշակվել, որը շուտով կարող է կյանքի կոչվել: Այն փոքրիկ, բարձր տեխնոլոգիական տագնապի ազդանշան է, որը, հնարավոր է, շուտով վաճառքի դրվի:
Skype-ը ցանկանում է ներդնել նոր համակարգ, ըստ որի՝ Android-ում և iOS-ում հնարավոր կլինի իրականացնել խմբակային զանգեր: Այս ֆունկցիայի մասին հայտնի էր դարձել մի քանի շաբաթ առաջ:
Ներդրված հեռուստացույցով առաջին սմարթֆոնն աշխարհում ներկայացրել է Caterpillar ընկերությունը: The Verge-ը տեղեկացնում է, որ բացի այս գործառույթից, հեռախոսն ունի նաև այլ հետաքրքիր գործառույթներ:
Հարավկորեական Samsung-ի սմարթֆոններն աշխարհում այս գաջեթների կատեգորիայում ամենատարածված են դարձել 2015 թվականին: Այդ մասին տեղեկացնում է Gartner ընկերությունը:
Samsung ընկերությունը 2016 թվականի մարտին կթողարկի Gear S2 3G խելացի ժամացույցների նորացված տարբերակը՝ էլեկտրոնային սիմ-քարտով՝ ֆիզիկականի փոխարեն, որն առաջ պահանջվում էր սարքի համար:
Լուսանկարներում պատկերված են հղկված մետաղե պատյանով մոդելներ՝ չորս գունավորմամբ. սպիտակ, սեւ-մոխրագույն, ոսկեգույն եւ վարդագույն:
NASA-ն ցուցադրել է Արեգակից պոկվող հրվիժակի՝ լուսատուի մակերեւույթի վրա նյութի թանձրուկի տեսագրությունը, թանձրուկ, որը շարժման մեջ է դրվում նրա մագնիսական դաշտի կողմից:
Հայկական Shadowmatic խաղը Ամստերդամում միանգամից հինգ անվանակարգում ներկայացվել է հեղինակավոր Indie Prize Awards (independent video game) միջազգային մրցանակաբաշխությանը և հաղթող ճանաչվել: Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են խաղը, իսկ մրցանակաբաշխության կազմկոմիտեն այն որոշել է ներկայացնել հինգ անվանակարգերում: Մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրների վիդեոխաղեր ստեղծող ընկերությունները:
Google ընկերությունը թողարկել է Android-ի գովազդային տեսահոլովակ, որտեղ ակնարկել է, թե մրցակցային iOS գործառնական համակարգը նման է փչացած դաշնամուրի: Տեսագրությունը մատչելի է Android-ի պաշտոնական YouTube-ալիքում:
Google-ի ինժեներները Red Hat-ի անվտանգության մասնագետների հետ համատեղ մշակել են ծրագրային ապահովում, որը կարող Է լուծել խնդիրը:
Մի խումբ ամերիկացի գիտնականներ հայտնել են, որ քաղցկեղի դեմ պայքարելու համար հեղաշրջիչ բուժում են մշակել: Արդյունքները ներկայացվել են Վաշինգտոնում Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի գագաթնաժողովում:
Facebook սոցիալական կայքը երկրպագուների շրջանում հարցում անցկացնելով՝ փոփոխել է ֆեյսբուքյան պատին նորությունների հայտնվելու կարգը: Նորությունների պատին այժմ ամենաշատ հավանումների արժանացած, ամենաշատը քննարկված կամ կիսած նյութերի փոխարեն՝ կհայտնվեն այն նյութերը, որոնք, ըստ կայքի խմբագիրների՝ ցանկանում է տեսել օգտատերը:
Դուք պարբերաբար iPhone-ը ողջ գիշեր լիցքավորման եք դնում: Իհարկե, լիցքավորման այս մեթոդը հարմար է, սակայն մի մոռացեք այն մասին, որ սմարթֆոնը տուժում է, երբ լիցքավորման ավարտից հետո այն երկար ժամանակ մնում է միացված հոսանքին: Արդյունքում՝ ժամանակի ընթացքում մարտկոցը սկսում է արագ լիցքաթափվել: Մասնագետները նշում են, որ մարտկոցի լավագույն աշխատանքը կապահովվի այն դեպքում, եթե այն հոսանքից անջատեք մինչև 100 տոկոսով լիցքավորվելը:
Շուրջ 5,5 միլիոն մարդ ամեն տարի վաղաժամ մահանում է օդի աղտոտվածությունից, ասվում է զեկույցում, որը ներկայացվել է Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի ժողովում, տեղեկացնում է BBC-ն:
Երկրի ամենաբարձր կետը տարիներ շարունակ մի վայր էր, որտեղ նույնիսկ հեռախոսային կապ չկար: Հեռախոսային մի քանի կայաններ կառուցվեցին միայն 5 տարի առաջ: Բայց հետո բազային կայանում, ծովի մակարդակից 5100 մետր բարձրության վրա Wi-Fi հայտնվեց:
Օրերս տեղի ունեցավ «Watson Day Yerevan 2016» միջոցառումը: Մինչ այդ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը փետրվարի 8-11-ը Երևանում նախաձեռնել էին IBM Watson համակարգի ուսուցման դասընթացները:
Հայկական ստարտափները կարող են մասնակցել բաց կոդով տեխնոլոգիաների մշակման մրցույթին, որը հայտարարել է UNICEF-ի Նորարարության հիմնադրամը:
Կանանց ավելի քան 90%-ը կրծկալ է կրում: Սակայն վերջերս արված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր օրը 24 ժամ կրծկալ են կրում, 113 անգամ ավելի հաճախ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով, քան նրանք, ովքեր կրում են միայն 12 ժամ:
Երկրի տեխնոլոգիական հզորությունը հազարավոր ընկերություններն են, որոնք գործում են երկրում: Շատ կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից հասկանան, որ տեխնոլոգիաներն իրենց ծնողների կյանքը հեշտացնելու համար են, հասկանան և ռեալ խնդիրներ լուծեն: Եթե դու քո գյուղական խնդիրը լուծես ճիշտ ու բարձր մակարդակի վրա, ապա աշխարհում կան միլիոնավոր գյուղեր, որոնք կարող են սպառող դառնալ քո առաջարկած լուծման տարբերակին:
«Այս միջոցառումը դեռևս նախադեպը չունի Հարավային Կովկասում, տարածաշրջանում դեռ չի հաջողվել միևնույն ժամանակահատվածում մեկտեղել միանգամից նոբելյան 5 մրցանակակիրների։ Հայաստանում «Նոբելյան օրեր» անցկացնելու գլխավոր նպատակն է՝ Հայաստան հրավիրել համաշխարհային գիտության առաջատար դեմքերին, ովքեր կփորձեն մոտիվացնել հայ երիտասարդությանը և ցույց տալ, թե որքան շոշափելի է գիտությունն այսօր»։
Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S7 նոր սմարթֆոնի առաջին լուսանկարները: Դրանք հրապարակվել են Androidpit պորտալում: Ենթադրաբար, լուսանկարում պատկերված են Galaxy S7-ի առջեւի պանելը եւ Galaxy S7 Edge-ի դարձերեսը: Կորեական ընկերության նոր սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը պետք Է կայանա 2016 թվականի փետրվարի 21-ին Բարսելոնում՝ MWC-ի ընթացքում:
Օրական 1 միլիոն դոլար ծախսելու դեպքում Բիլ Գեյթսին 218 տարի է պետք իր ողջ կարողությունը ծախսելու համար: Բիլն ասում է՝ նորմալ է, երբ մարդիկ ուզում են ունենալ միլիոն դոլար, սակայն հասնելով ավելիին՝ հասկանում ես, որ առանձնապես ոչինչ չի փոխվում:
«Սկոլկովո» ռեզիդենտը մշակել է կենսատպիչ, որով աշխարհում առաջին անգամ տպել են գործող օրգան:
Twitter սոցցանցը կարգելի սպառնալիքներն ու վիրավորանքները, իսկ հատուկ էթիկական կոմիտեն կհետևի անհարգալից արտահայտվող օգտատերերին ու կդիտարկի բողոքները, հայտնում է The Guardian-ը: