NASA Space Apps Challenge. հայտնի են հայաստանյան փուլի հաղթողները
NASA Space Apps Challenge մրցույթ-մարտահրավերն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցույթի կազմակերպիչը «X-Tech Creative Studios» ընկերությունն է՝ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ և ընկերության տնօրեն Արման Աթոյանի ղեկավարությամբ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած մրցույթը, ըստ կազմակերպիչների՝ գերազանցեց բոլոր սպասելիքները:
Մրցույթի կազմակերպիչ Արման Աթոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած այն բանին, որ մասնակցիները չէինք քնել 24 ժամ՝ բոլոր ներկայացումները շատ որակով էին:
«Ժյուրին անգամ շեշտեց, որ տպավորության տակ է այն բանից, թե երիտասարդները ինչ պատրաստ են, ինչ գլոբալ խնդիրներ են դրել լուծման»:
Մրցույթի ավարտին պարզ դարձան հաղթողները:
3-րդ տեղը գրավեց Ultimate Space Simulator նախագիծը, որը Unreal Engine 4-ի միջոցով ստեղծել էր ճանապարհորդություն դեպի Մարս սիմուլյացիա: Ըստ գաղափարի՝ պետք է հնարավոր դարձնել 3D միջավայրում Մարսի վրա կոլոնիայի ստացումը և կազմակերպել սիմուլյացիա 3D միջավայրում:
2-րդ տեղում PEPERONI թիմն է: Թիմը ներկայացրել էր 2 նախագիծ: 1. Դռոնների կառավարման տեղեկատվական պլատֆորմ՝ դռոնների անվտանգ թռիչքը ապահովելու համար: 2. Հատուկ երաժշտական հավելված` տիեզերագնացների սրտի աշխատանքը մոնիտորինգ անելու համար:
Մրցույթի հաղթողը Ճանապարհորդություն դեպի Մարս բաժնում ներկայացած MARS LIVE նախագիծն է: Թիմը ստեղծել է մոբայլ հավելված, որը թույլ է տալիս սիմուլացիա անել մարդկանց կոլոնիյա Մարսի վրա: GPS համակարգի համադրումով օգտվողը տեսնում է իր դիրքը Մարսի վրա, կարող է ստանալ և կատարել առաջադրանքներ, հաղորդակցվել այլ մարդկանց հետ որոնք օգտվում են հավելվածից: Հավելվածը օգտվում է մի շարք API-ներից և հավելվածի մեջ հավաքում մեծ քանակությամբ անհրաժեշտ ինֆորմացիա:
Հաղթող նախագծերից զատ կային շատ աչքի ընկած նախագծեր, որոնք նույնպես հավակնում էին հաղթանակի: Արման Աթոյանը նշեց, որ իրականում ունենք շատ նախագծեր, որոնք կարող են փայլել դրսում:
Սիրարփի Աղաբաբյան