Քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց է հայտնաբերվել

Իմունաբանները՝ Ֆրեդ Հաթչինսոնի անվան Քաղցկեղի հետազոտության կենտրոնից դոկտոր Ֆիլիպ Գրինբերգի ղեկավարությամբ, ծագումնաբանական ինժեներիայի մեթոդների օգնությամբ կարողացել են կատարելագործել T-լիմֆոցիտները՝ իմունային համակարգի բջիջները, որպեսզի դրանք կարողանան ոչնչացնել դեղորայքի նկատմամբ կայուն քաղցկեղային ուռուցքները: Հետազոտության արդյունքները Գրինբերգը ներկայացրել է ԱՄՆ-ի Քաղցկեղի բուժման ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում: Մամուլի տեղեկագիը հրապարակվել է EurekAlert!-ում:

Փորձարարական բջջային թերապիայի փորձարկումները ցույց են տվել, որ բուժման նկատմամբ կայուն մեզոթելիոմայով հիվանդներից գոնե մեկի մոտ նկատվել է ուռուցքային ռեգրեսիա: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով մկների վրա կատարված փորձերը հանգեցրել են քաղցկեղային բջիջների ժամանակավոր մահացման, սակայն բազմաթիվ ներարկումները թույլ են տվել երկարացնել հիվանդ կենդանիների կյանքը: Ապագայում գիտնականները ծրագրում են կլինիկական փորձարկումներ սկսել մարդկանց վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930