Ճապոնիայում ստեղծված համակարգչային մկնիկը չափում է սթրեսի մակարդակը

Ճապոնիայի Alps Electric ընկերությունը, որը մասնագիտացած է էլեկտրոնային բաղադրիչերի մշակման բնագավառում, ներկայացրել է նոր համակարգչային մկնիկ, որը թույլ է տալիս չափել օգտատիրոջ սթրեսի մակարդակը: Այս մասին հայտնել է Nikkei Technology կայքը:

Սարքը հանդերձված է օդի ջերմաստիճանի և խոնավության տվիչներով, ինչպես նաև սենսորներով, որոնք չափում են մի շարք ֆիզիոլոգիական ցուցանիշներ, մասնավորապես, երակազարկի ինտենսիվությունը և ափերի քրտնոտությունը: Վերլուծելով դրանք՝ սարքը որոշում է այն սթրեսի մակարդակը, որին այդ պահին ենթակա է մարդը: Դրա համար բավական է, որ համակարգչի օգտատերն ընդամենը ձեռքը պահի մկնիկի վրա:

Լրացուցիչ թեստեր անցկացնելուց հետո Alps Electric-ը մտադիր է նոր սարքի վաճառքներն սկսել մինչեւ այս տարվա վերջը: Դրա գինն առայժմ որոշված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս