Sony ընկերությունը սեպտեմբերի սկզբին կներկայացնի իր PlayStation 4 ամենահանրաճանաչ կցուրդի երկու տարբերակ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ստարտափի հիմնադիր Արամ Ջիվանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացված մրցանակային գումարը օգտագործվելու է նպատակային և ուղղվելու է ինտելեկտուալ սեփականության հարցերը կարգավորելուն: Արամ Ջիվանյանի խոսքով՝ իրենց նախագծի համար ավելի նպատակային է արտասահմանյան շուկան:
Drivetribe սոցիալական ցանցի նախագիծը, որն ստեղծում են Top Gear շոուի նախկին հաղորդավարներ Ջերեմի Քլարքսոնը, Ռիչարդ Հեմոնդը եւ Ջեյմս Մեյը, հավաքել է ավելի քան 5 միլիոն ներդրումներ, հաղորդում է BBC-ն:
Սերիալների սիրահարները միշտ ցանկանում են տեղեկացված լինել նոր եթերաշրջանների, էպիզոդների, սպասվող նորությունների մասին: Բացի այդ` անընդհատ կարիք է լինում գտնելու նոր, հետաքրքիր և ձեր ճաշակին համապատասխան սերիալներ: Առաջարկում ենք ծանոթանալ 3 հավելվածի, որոնք լավագույնն են սերիալների սիրահարների համար:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ զգայուն զուգընկերներ ունեցող մարդիկ ավելի քիչ են տագնապ եւ հուզմունք զգում, ինչն, իր հերթին, բարձրացնում է նրանց քնի որակը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Էմրե Սելչուքը Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանից (Անկարա):
Գիտնականների խոսքով՝ ռոբոտի նախատիպն առայժմ հեռու է կատարելությունից եւ չի կարող իսկական ութոտնուկի մրցակիցը լինել, սակայն հեռանկարում փափկամարմին ռոբոտները կարող են կիրառություն գտնել ամենատարբեր ոլորտներում, ներառյալ ստորջրյա հետազոտությունները, վիրաբուժությունը, ինչպես նաեւ աշխատանքը տիեզերքում:
Մարդիկ, որոնք գրանցված են սոցիալական ցանցերում եւ փորձում են ցուցադրել իրենց ոչ հատուկ գծեր, հակված են սթրեսի եւ մեկուսացված կենսակերպ վարելու:
Մեծ Բրիտանիայի OpenSignal ընկերությունը վերլուծել է ամբողջ աշխարհում շարժական կապի վիճակը եւ ներկայացրել ամենաարագ շարժական ինտերնետով երկրների վարկանիշը: Հաշվետվությունը հրապարակվել է ընկերության կայքում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ՝ 2016-2017 ուսումնական տարվա համար
Հարձակման ենթարկված «Equation Group»-ը փոխկապակցված է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության (NSA) հետ
Հաղթողին կհայտնեն 2017 թվականի հունիսի վերջին՝ մրցումների վճռական փուլի արդյունքներով, որը տեղի կունենա եկող տարվա հունվարից մինչեւ հունիս: Լավագույն մոդելի մշակողը NASA-ից կստանա մեկ միլիոն դոլար:
Մոնրեալի Պոլիտեխնիկական դպրոցի, Մոնրեալի համալսարանի եւ Կանադայի Մակգիլի համալսարանի հետազոտողներն ստեղծել են նանոկիբորգներ, որոնք կարող են դեղը հասցնել քաղցկեղային ուռուցքներին: Գյուտը նման մյուս մշակումներից տարբերվում է նրանով, որ ազդանյութերն ունակ են ճշտորեն նշան բռնելու չարորակ բջիջների վրա:
Microsoft ընկերությունը կսկսի թողարկել նոութբուքեր՝ ալկանտարայի գործվածքից կափարիչներով: Նորույթի մշակմամբ զբաղվել է դիզայներ Ռեյչել Բելը, դրա համար նրան պահանջվել է մեկուկես տարի, հաղորդում է WWD-ը: Բելի խոսքով՝ գործվածքը հաճելի է շոշափելիս եւ օգտատիրոջը հարմարավետության զգացում է տալիս:
Pokemon GO խաղի թողարկումից հետո մեկը մյուսի հետևից ստեղծվեցին հավելվածներ, որոնք օգնում էին հեշտ հաղթահարել խաղի արգելքները և գտնել ամենաթանկարժեք չարագործներին:
Հավելվածը ստեղծողները վստահացնում են, որ դրանից հնարավոր կլինի օգտվել նույնիսկ թույլ ազդանշանի դեպքում: Duo-ն խոսակցի պատկերի որակն ավտոմատ կերպով կհարմարեցնի միացման արագությանը: Ըստ որում կապը չի ընդհատվի wi-fi ցանցից շարժական ինտերնետին (LTE, 3G եւ այլն) միանալիս եւ ընդհակառակը:
Վերականգնման ենթակա գործվածքն ընկղմում են մի քանի լուծույթների մեջ՝ պոլիԷլեկտրոլիտի՝ դրական եւ բացասական լիցքավորված պոլիմերներից բաղկացած նյութի շերտի ձեւավորման համար: Փորձարկումները ցույց են տվել, որ գործվածքի կտորները ամուր կպչում են միմյանց:
NASA-ի տվյալներով՝ 2016 թվականի հուլիսը դարձել է Երկրի վրա ամենաշոգ ամիսն օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, այսինքն՝ վերջին 136 տարում, տեղեկացնում է BBC-ն:
Չինաստանն անցած գիշեր իրականացրել է աշխարհում առաջին փորձարարական արբանյակի արձակումը քվանտային կոմունիկացիաների համար: Այս մասին հայտնել է South China Morning Post թերթը:
Օրինակ, 2011 թվականին Ֆրանսիայում ուռուցքային հիվանդությունների պատճառով 92 հազար մարդ է մահացել այն դեպքում, երբ սրտի ու անոթների հետ կապված խնդիրների պատճառով մահացել է 64 հազար մարդ: Իսպանիայում այդ ցուցանիշները կազմել են 67 եւ 53 հազար, իսկ Մեծ Բրիտանիայում՝ համապատասխանաբար 87 հազար եւ 79 հազար:
Apple-ը երեք պլանշետ կթողարկի 2017 թվականին: Բացի 10,5-դյույմանոց iPad Pro-ից, կհայտնվի 12,9-դյույմանոց iPad Pro 2 եւ համեմատաբար ոչ թանկ 9,7-դյույմանոց iPad: Այս մասին MacRumors հրատարակությանը պատմել է վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է իր հաջող կանխատեսումներով:
Marketium.ru կայքը գրում է, որ եթե հոգնել եք facebook-ում հաղորդագրությունները դասակարգելուց և դրանց մի մասը ջնջելուց, կարող եք միանգամից ազատվել բոլոր անպետք հաղորդագրություններից։ Դրա համար գոյություն ունի այնպիսի ծրագիր, ինչպիսին է «Facebook Delete All»-ը։
«Եվրահանձնաժողովն այդ մասին նախնական ծանուցմամբ հանդես կգա սեպտեմբերին, իսկ ընթացիկ տարում ավելի ուշ կոնկրետ օրենսդրական դրույթներ կհրապարակի սույն ոլորտում»,- նշել է Financial Times-ը:
Մեր օրերում տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում: Այս զարգացման ընթացքում առաջանում են նոր մասնագիտություններ, որոնք դուրս են թողնում շուկայից արդեն հնացած մասնագիտությունները: Microsoft Surface-ը և The Future Laboratory-ն ներկայացրել են հաջորդ տասնամյակում պահանջվող 9 մասնագիտություններ:
Instagram-ում նախորդ շաբաթվանից հասանելի է դարձել Instagram Stories գործառույթը, որի շնորհիվ հնարավոր է սոցցանցում կիսվել անձնական պատմություններով: Առաջարկում ենք ծանոթանալ սոցցանցի նոր հնարավորությանը և հասկանալ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է պետք օգտագործել այն: Stories-ի միջոցով հնարավոր է պատրաստել 10 վայրկյանանոց տեսանյութ, որտեղ հնարավոր է ավելացնել տեքստ, իմոջիներ, և այլն: Այս պատմությունների առանձնահատկությունն այն է, որ […]
Կարինա միգամածության «Բանալու անցքը»:
Նրանց սիրում են եւ ատում, տարածում եւ արգելում. Հայտնի Pokemon Go խաղը եզակիներին է թողնում անտարբեր: Ուոթերթաունի Ամերիկայի հայկական թանգարանը գտել է pokemon-ների, կամ, հայերեն ասած՝ գրպանային հրեշների խնդրի լուծման բանալին:
Անսահման շփումների հնարավորություն տվող սոցիալական ցանցերում բազմաթիվ տեղեկատվական վտանգներ կան։ Ձեր անձնական տեղեկատվությունը կարող է օգտագործվել ձեր դեմ։
Ազգային առաջնության առաջին մրցանակակիրը կստանա մինչև 1.5 միլիոն ՀՀ դրամ, որն իր մեջ կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ:
Երեկ գիշեր Երկիր մոլորակի վրա Պերսեիդների ասուպային անձրև տեղաց, որն այս տարի աչքի ընկավ աննկարագրելի ակտիվությամբ: Ասուպային անձրևը Սվիֆտ-Թատլ պարբերական գիսաստղից արձակված մասնիկների հոսքն է:
2016 թվականին IT ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում նվազագույն կարողությունը կազմում է 2,2 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 2 միլիարդից հետո: Ընդսմին նշվում է, որ վարկանիշի 53 մասնակիցներ ավելի են հարստացել տարվա ընթացքում այն դեպքում, երբ 27 միլիարդատերերի կարողությունը նվազել է: Բացի այդ, վարկանիշում հայտնվել են 12 նոր IT-միլիարդատերեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: