
YouTube-ում ցուցադրել են Motorola-ի ամենատարածված սմարթֆոնի նոր տարբերակը

YouTube-ում հայտնվել է տեսանյութ դեռեւս չթողարկված չորրորդ սերնդի Moto G սմարթֆոնով: Դատելով ըստ տեսահոլովակի՝ Lenovo ընկերությունը, որին 2014 թվականից պատկանում է Motorola-ի շարժական ստորաբաժանումը, արմատապես փոխել է շարքի դիզայնը:
Սմարթֆոնի հետին կափարիչը զրկվել է կորությունից, որը համարվում էր ավանդական, եւ շոշափելիս անողորկ կազմվածքից: Տեսագրության մեկնաբանություններում օգտատերերը ենթադրություն են արել, թե այնտեղ պատկերված է Moto G Plus մոդելը՝ դիսփլեյի մեծացված անկյունագծով, քանի որ 5,5-դյույմանոց Moto X-ի համեմատությամբ նոր սմարթֆոնն ակնհայտորեն ավելի մեծ է:
Moto G-ի նախորդ սերունդը հանդերձվում էր 5-դյույմանոց Էկրանով: Ենթադրվում է, որ նոր տարբերակը շուկայում կհայտնվի մինչեւ 2016 թվականի վերջը: