Բաժիններ՝

«Հեռաչափերով և ականը գտնելու սենսորով ռոբոտը որոշում է՝ որտեղ է ականը»

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Յուքոմ» ընկերության աջակցությամբ այսօր իրականացրեց «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը, որին ներկայացված էր 11 ռոբոտ:

Սիսական թիմը ներկայացնող Արմեն Ենոքյանը 168.am-ի ու Արմենպրեսի հետ զրույցում անկեղծացավ.

«Ճիշտն ասած՝ մեր ընկերներն էին դիմել մասնակցության համար, մենք չգիտեինք, բայց քանի որ իրենք այստեղ չեն, մենք պետք է ներկայացնեինք: Մրցույթի մասին իմացել ենք 3-4 օր առաջ և ձեռքի տակ եղած միջոցներով փորձել ենք պատրաստել ռոբոտը: Երկու սալիկ ենք համադրել. հեռաչափերով և ականը գտնելու սենսորով ինքը որոշում է՝ որտեղ է ականը: Ֆիզիկապես նշում է այդ տարածքը, պարկ ենք սարքել, որի բերանը բացվում է, այդ տեղում ավազ է լցվում ու նորից փակվում է և անցնում մյուս ականների որոնմանը»:

Նրա խոսքով՝ մինչև 8 սմ խորությամբ պահված ականները ռոբոտը հայտնաբերում է, բայց մրցույթի պայմաններով՝ մինչև 3 սմ պետք է լինի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930