
Facebook-ը հավելված է մշակում լուսանկարների և տեսագրությունների փոխանակման համար. WSJ

Facrbook-ի ղեկավարությունը սեփական հավելվածն է պատրաստում տեսագրությունների եւ լուսանկարների մշակման, ինչպես նաեւ դրանց փոխանակման համար: Այս մասին ասված է հոդվածում, որն ապրիլի 25-ին հրապարակվել է The Wall Street Journal (WSJ) թերթի էլեկտրոնային տարբերակում:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ նախագծով զբաղվում է մասնագետների խումբը, որը գտնվում է Լոնդոնում: Նոր ծրագրի գործառույթների թվում պետք է մտնի Համացանցում օգտատերերի տեսագրությունները վերահաղորդելու հնարավորությունը:
Հավելվածի մշակումը գտնվում է սկզբնական փուլում, երաշխիք, որ դրա վրա աշխատանքն ավարտին կհասցվի, չկա: Նոր ծրագիրը չպետք է փոխարինի լուսանկարների եւ տեսագրությունների փոխանակման Instagram ծառայությանը, որը 2012 թվականի գարնանից պատկանում է Facebook-ին, այլ, ընդհակառակը, պետք է ակտիվացնի դրա օգտագործումը:
Facebook-ն աշխարհի առաջատար սոցիալական ցանցերից մեկն է: Սոցցանցի ամսական լսարանը կազմում է շուրջ 1,6 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: