Ինքնուրույն վերականգնվող հագուստ է ստեղծվել

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի համալսարանի հետազոտողները մշակել են խմորիչի եւ մանրէների խառնուրդ, որը կարող է նորոգել կտրտված կամ այլ կեպ վնասված հագուստը, որը նախատեսված է վտանգավոր միջավայրերում աշխատելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Applied Materials & Interfaces հանդեսում:

Վերականգնման ենթակա գործվածքն ընկղմում են մի քանի լուծույթների մեջ՝ պոլիԷլեկտրոլիտի՝ դրական եւ բացասական լիցքավորված պոլիմերներից բաղկացած նյութի շերտի ձեւավորման համար: Փորձարկումները ցույց են տվել, որ գործվածքի կտորները ամուր կպչում են միմյանց:

Հետագայում հետազոտողները ծրագրում են ստուգել, թե ինչպես է պատվածքը դիմանում լվացամիջոցներով մշակմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031