ԱՄՆ-ում ուտելի մարտկոցներ են ստեղծել
Ամերիկացի գիտնականները ներկայացրել են մարտկոցներ, որոնք օգտագործելուց հետո կարելի է ուտել. մարդու օրգանիզմը կարող է մարսել դրանք: Հետազոտությունը ներկայացված է ԱՄՆ-ի Քիմիական ընկերության 252-րդ ազգային խորհրդակցությունում եւ ցուցահանդեսում:
Մարտկոցները պատրաստված են մելանինից՝ մարդու համար բնական պիգմենտից, որը պարունակվում է նրա մաշկում, մազերում եւ աչքերում: 600 միլիգրամ մելանինով սարքը կարող է սնուցել 5 միլիվատ հզորությամբ տվիչը: Մարտկոցներն անհրաժեշտ են այն սարքերն էլեկտրական էներգիայով ապահովելու համար, որոնց միջոցով օրգանիզմի ներսում կատարվում է հիվանդությունների ախտորոշում:
Մասնավորապես, դրանք կարող են օգտագործվել աղիների հետազոտություններ անցկացնելու, ինչպես նաեւ դեղորայքային պատրաստուկները տեղային հատվածներ հասցնելու համար: