Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին, որն անցկացվում է ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում:

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ ներկայացուցիչներ և ռազմական կրթության պատասխանատուներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ առարակայական ծրագրերի փոփոխությունները:

Անդրադարձ է եղել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին. նշվել է, որ ապահովվելու է ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ սպայական կրթություն ստացող ուսանողների համար:

Առանձնակի կարևորվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո բանակային խաղերի անցկացումն ուժային կառույցների միջև, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930