Կրեմլը բացահայտել է Պուտինի և Տոկաևի բանակցությունների թեմաները
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Մոսկվա այցի ընթացքում մանրամասն կքննարկվեն համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը «բազմակողմանի» է։
«Համագործակցության բոլոր ոլորտները մանրամասն կքննարկվեն. դրանք բոլորը փոխշահավետ են՝ օրակարգում կլինեն գազային նախագծեր, եռակողմ համագործակցություն, բնական գազի մատակարարումներ և այլ թեմաներ»,- նշել է Պեսկովը։



