NASA-ն 1 միլիոն դոլար կվճարի դեպի Մարս թռիչքների համար ռոբոտի մոդելի դիմաց
NASA-ն դեպի Մարս թռիչքների համար մարդակերպ ռոբոտի վիրտուալ մոդելի մշակման մրցույթ է հայտարարել:
Հիմք պետք է վերցվի Robonaut 5 (R5)-ը՝ NASA-ի մասնագետների ստեղծած անդրոիդը: Ծրագրի մասնակիցների առջեւ նպատակ է դրված ռոբոտին սովորեցնել կատարելու Երկրի վրա լաբորատորիայում մոդելավորված բարդ եւ վտանգավոր խնդիրներ, որոնք կարող են ծագել Մարսի վրա: Օրինակ՝ նրանք պետք է մշակեն տիեզերանավում ծագած վթարային իրադրությունը, որի հետեւանքով կորչում է Երկրի հետ կապը:
Նաեւ ռոբոտները պետք է հաղթահարեն Մարսում փոթորկի հետեւանքները:
Հաղթողին կհայտնեն 2017 թվականի հունիսի վերջին՝ մրցումների վճռական փուլի արդյունքներով, որը տեղի կունենա եկող տարվա հունվարից մինչեւ հունիս: Լավագույն մոդելի մշակողը NASA-ից կստանա մեկ միլիոն դոլար:
NASA-ն մտադիր է դեպի Կարմիր մոլորակ մարդու առաջին թռիչքն իրականացնել մոտավորապես 2030-ական թվականների կեսերին՝ Orion նոր օդաչուավոր տիեզերանավի եւ SLS ծանր տանող հրթիռի միջոցով: Մինչ դրանց ուղարումը Մարս կարձակվեն մի քանի ավտոմատ ապարատներ, որոնք կուսումնասիրեն մոլորակի մակերեւույթն ու մթնոլոտը եւ կորոշեն աստղանավորդներով տիեզերանավի ապագա վայրէջքի վայրը: