Բաժիններ՝

Google-ը Duo հավելված է գործարկում տեսազանգերի համար

Միացյալ Նահանգների Google կորպորացիան հայտարարել է Duo հավելվածի գործարկման մասին, որը նախատեսված է տեսազանգեր իրականացնելու համար: Այս մասին հայտնել են ընկերությունից:

Ինչպես հայտարարում են հավելվածն ստեղծողները, Duo-ի առավելությունն առաջին հերթին օգտատիրոջ համար պարզ եւ հասկանալի ինտերֆեյսն է. համակարգում գրանցվելու համար բավական է ծրագիր մտցնել ձեռքի հեռախոսի համարը: Ոչ մի կարգի լրացուցիչ հաշվառման գրություն չի պահանջվի: Տեսազանգերը նաեւ կարելի է կատարել անմիջականորեն բաժանորդի համարով՝ օգտագործելով գաջեթում ներառված հեռախոսային տեղեկատուն:

Հավելվածը ստեղծողները վստահացնում են, որ դրանից հնարավոր կլինի օգտվել նույնիսկ թույլ ազդանշանի դեպքում: Duo-ն խոսակցի պատկերի որակն ավտոմատ կերպով կհարմարեցնի միացման արագությանը: Ըստ որում կապը չի ընդհատվի wi-fi ցանցից շարժական ինտերնետին (LTE, 3G եւ այլն) միանալիս եւ ընդհակառակը:

Հավելվածն Android եւ iOS գործառական համակարգեր ներբեռնելու համար մատչելի կլինի արդեն մի քանի օրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031