
Microsoft ընկերությունը կարտադրի նոութբուքեր՝ «հարմար» կափարիչներով. այն կարժենա 159 դոլար

Microsoft ընկերությունը կսկսի թողարկել նոութբուքեր՝ ալկանտարայի գործվածքից կափարիչներով: Նորույթի մշակմամբ զբաղվել է դիզայներ Ռեյչել Բելը, դրա համար նրան պահանջվել է մեկուկես տարի, հաղորդում է WWD-ը: Բելի խոսքով՝ գործվածքը հաճելի է շոշափելիս եւ օգտատիրոջը հարմարավետության զգացում է տալիս:
Նախատիպն ստեղծելիս դիզայներները պետք է լուծեին մի քանի խնդիրներ. նախ, անհրաժեշտ Էր ապահովել գործվածքի խտությունը, երկրորդ, այնպես անել, որ այն կայուն լինի աղտոտման նկատմամբ: Մեկ կափարիչի արտադրության համար պահանջվում է մինչեւ հինգ շաբաթ, գինը 159 դոլար է:
Բելի կարծիքով՝ նորույթի տարածման համար առավել հեռանկարային շուկաներ կդառնան ԱՄՆ-ը եւ Ճապոնիան:
Ալկանտարայի գործվածքը, որը նաեւ անվանում են արհեստական թավշակաշի, հարդարման նյութ է, արտոնագրել եւ արտադրում է Իտալիայի Аlcantara SpA ընկերությունը: Գործվածքը մշակվել է 1970-ական թվականներին ճապոնացի գիտնական Միեսի Օկամոտոյի կողմից: