
Գիտնականներն Արեգակնային համակարգի մոտ կյանքի համար պիտանի մոլորակ են գտել

Տիեզերքն ուսումնասիրող գիտնականների միջազգային խումբը հայտարարել է Պրոքսիմա b մոլորակի հայտնաբերման մասին, որտեղ կարող է կյանք լինել եւ ուր կարելի է հասնել ապագա տիեզերական առաքելությունների ժամանակ, տեղեկացնում է BBC-ն:
Մոլորակը փոքր-ինչ մեծ է Երկրից եւ գտնվում է նրանից ընդամենը չորս լուսային տարի հեռավորության վրա, նշել են գիտնականները:
Հայտնագործության մասին հաղորդագրություն կա աստղադիտարանի կայքում, դրա վերաբերյալ օգոստոսի 25-ին հոդված է հրապարակվել է Nature հանդեսում:
Պրոքսիմա b-ն պտտվում է Պրոքսիմա Ցենտրավա աստղի շուրջը: Այդ աստղը մտնում է Ալֆա Ցենտրավա համակարգի մեջ եւ կարմիր թզուկ է: Աստղի շուրջն այն լրիվ պտույտ է գործում 11 օրում:
Մոլորակը գտնվում է աստղի, այսպես, կոչված բնակելի գոտում: Մոլորակի վրա ջերմաստիճանն այնպիսին է, որ այնտեղ կարող է լինել ջուր՝ հեղուկ վիճակում, իսկ կլիման պիտանի է կյանքի համար:
Պրոքսիմա b-ն, այսպիսով, դարձել է Արեգակնային համակարգին ամենամոտ մոլորակը, որտեղ հնարավոր է կյանքի գոյությունը: