
Ինչպես բարելավել քունը՝ ըստ գիտնականների

Ամերիկացի եւ թուրք գիտնականները նշել են անքնությունից խուսափելու հնարավոր եղանակներից մեկը: Հետազոտությունը հրապարակվել է Social Personality and Psychological Science հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակությունը:
Անընդհատ քունը, ինչպես նշում են գիտնականները, հնարավոր է կողքին զգայուն զուգընկերոջ առկայության դեպքում: Դա, փորձագետների կարծիքով՝ կապված է քնածի մոտ անվտանգության զգացում առաջանալու հետ:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ զգայուն զուգընկերներ ունեցող մարդիկ ավելի քիչ են տագնապ եւ հուզմունք զգում, ինչն, իր հերթին, բարձրացնում է նրանց քնի որակը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Էմրե Սելչուքը Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանից (Անկարա):
Իրենց եզրակացություններին գիտականները հանգել են՝ օգտագործելով ամերիկյան Midlife Development ծրագրի տվյալները, որը նաեւ վիճակագրություն է հավաքում չափահաս մարդկանց կյանքի որակի եւ դրա վրա ազդող գործոնների վերաբերյալ: