ԻՏՁՄ-ն հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ՝ 2016-2017 ուսումնական տարվա համար
Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության» և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից` ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ։
Առաջին տարվա ուսուցումը կանցկացվի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։
Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի Տեսություն» մասնագիտության բակալավրիատի ծրագրին համապատասխան։
Ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական և «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։
Բոլոր տարիների մեթոդաբանության հիմքում ընկած է ուղղահայաց` նախագծային ուսուցումը` հենված միահավաք մոտեցման վրա, ինչպես նաև ներառվում են հետևյալ ուսուցման սկզբունքները և մոտեցումները.
· Աշխատանք իրական նախագծերի վրա սկսած առաջին տարվանից
· Խմբային աշխատանք, համատեղ աշխատանքի և հաղորդակցության հմտություններ
· Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում
· Անհատական մոտեցում, անհատական կրթական ծրագրի կառուցում
· Համակողմանի ներդաշնակ զարգացում
· Առցանց կրթական և համագործակցային հարթակների օգտագործում
· Ինքնուսուցում և Համացանցում որոնման հմտություններ
Մասնագիտական առարկաների դասավանդումը իրականացվում է ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
Ուսումնառությունը հնարավորություններ է ընձեռում․
· ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում և դրան զուգահեռ զարգացնել ստեղծագործական եւ ձեռնարկատիրական հմտությունները,
· 19 տարեկանից մտնել աշխատաշուկա` որպես մասնագետ, որն արդեն ունի կատարած նախագծեր և փորձ, Ուսումնառության 30%-ը ուսանողներն կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում,
· Ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկություն ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։
Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներ ստանալուց բացի ուսանողները.
- կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը և առանձնահատկությունները,
- կուսումնասիրեն համաշխարհային պատմությունը, մշակույթը, արվեստը,
- ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք և փորձ,
- կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրները այդ նախագծերի իրականացման մեջ,
- կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրության սկզբունքներին,
- կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում, և ընտրած մասնագիտացման մեջ,
- կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։
Ուսուցումն սկսվում է սեպտեմբերի 1-ից։
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը:
Մանրամասների համար զանգահարել 060464700 #1034, +37455 40 98 09 հեռախոսահամարներով