Բաժիններ՝

Android-հավելվածներ` սերիալների սիրահարների համար

Սերիալների սիրահարները միշտ ցանկանում են տեղեկացված լինել նոր եթերաշրջանների, էպիզոդների, սպասվող նորությունների մասին: Բացի այդ` անընդհատ կարիք է լինում գտնելու նոր, հետաքրքիր և ձեր ճաշակին համապատասխան սերիալներ: Առաջարկում ենք ծանոթանալ 3 հավելվածի, որոնք լավագույնն են սերիալների սիրահարների համար:

TVShow Time

Այս հավելվածը կօգնի հասկանալ, թե ընթացիկ սերիալի քանի սերիան եք արդեն դիտել և քանիսն են մնացել ակտիվում: Դրա համար պետք է պարզապես նշել սերիան դիտելուց հետո:

1

Կարդացեք նաև

Հավելվածը կօգնի հասկանալ, թե երբ են լինելու ձեր նախընտրած սերիալների նոր էպիզոդները: Առաջարկվում է հատուկ օրացույց, որտեղ նշված են նոր էպիզոդների պրեմիերաների օրերը:

Հավելածը հատկապես օգտակար է անգլիախոսների համար, քանի որ անգլերենով կարող եք հետևել սերիաների կարճ նկարագրություններին, նախորդ սերիաներում տեղի ունեցած իրադարձություններին:

SeriesGuide

2

SeriesGuide-ը ևս օգնում է հետևել սիրելի սերիալի զարգացման ընթացքին, նոր էպիզոդների պրեմիերաների օրերին: Հավելվածի միջոցով կաող եք իմանալ, թե որտեղ և երբ են ցուցադրվելու ձեր սիրելի սերիալների նոր էպիզոդները:

Այս հավելվածի միջոցով կարող եք հետևել նախորդ սերիաներում տեղի ունեցած իրադարձություններին ոչ միայն անգլերենով, այլև ռուսերենով:

Կարևոր է այն հանգամանքը, որ հավելվածը մեխանիկորեն է նշում արդեն դիտված սերիաները:

Հավելվածը ներկայացնում է ոչ միայն սերիալները, այլև ֆիլմերը:

«Кинопоиск»

3

Այս հավելվածի միջոցով չեք կարող հետևել սերիալների զարգացումներին, բայց կարող եք ավելացնել ամբողջական սերիալներ հետագայում դիտելու համար: Կարող եք համացանցի միջոցով ցուցակում ավելացնել նաև ձեր սիրելի այն սերիալը, որը չկա հավելվածի ցուցակում:

Այս հավելվածն ունի ներկայացված հավելվածներից ամենամեծ բազան:

Android-տարբերակը կարելի է օգտագործել անվճար և առանց գովազդի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս